Aller au contenu principal

Ֆրանսիայի քոլեջ


Ֆրանսիայի քոլեջ




Ֆրանսիայի քոլեջը (ֆր.՝ Collège de France), հիմնադրվել է 1530 թվականին, բարձրագույն ուսումնական և հետազոտական հաստատություն է Ֆրանսիայում: Գտնվում է Փարիզում՝ 5-րդ վարչական շրջանում կամ Լատինական թաղամասում, պատմական Սորբոն համալսարանական թաղամասի փողոցին հարող հատվածում:

Քոլեջը համարվում է Ֆրանսիայի ամենաազդեցիկ հետազոտական հաստատությունը: 2017 թվականի դրությամբ Նոբելյան մրցանակի արժանացած 21 անձի և Ֆիլդսյան մրցանակին արժանացած 8 անձի անուն կապված են այս Քոլեջի հետ: Այն գիտական աստիճան չի շնորհում: Յուրաքանչյուր դասախոս դասախոսություններ է կարդում, որոնց մասնակցությունն անվճար է ու բաց բոլորի համար: Թվով 50 դասախոս ընտրվում են նույն դասախոսների կողմից գիտության և հասարակական գիտությունների տարբեր առարկաների համար: Քոլեջի նշանաբանն է Docet Omnia-ն, որը լատիներենից թարգմանաբար նշանակում է «Այն ամեն ինչ ուսանում է», նպատակն է «ուսանել զարգացման մեջ գտնվող գիտություն» և կարող է լավագույնս ձևակերպվել Մորիս Մերլո-Պոնտիի նախադասությամբ. «Ձեռք չբերված ճշմարտությունները, բայց ազատորեն կատարված հետազոտության գաղափարը», որը ոսկյա տառերով գրված է հիմնական մուտքի վերևում:

Այն Փարիզի գիտությունների և բանասիրության համալսարանի բաղադրիչ քոլեջ է (ասոցացված անդամ):

Քոլեջն ունի հետազոտական լաբորատորիաներ և Եվրոպայում լավագույն հետազոտական գրադարաններից մեկն է պատմության, բանասիրության, սոցիալական գիտությունների, ինչպես նաև քիմիայի և ֆիզիկայի մասին եզակի գրքերով:

2009 թվականի հունիսի դրությամբ Ֆրանսիայի քոլեջի դասախոսությունների 650 փոդքաստեր հասանելի են iTunes-ում: Որոշները նաև հասանելի են անգլերեն և չինարեն: Նմանապես, Ֆրանսիայի քոլեջի վեբսայթում կան դասերի մի քանի տեսանյութեր: Դասերին հետևում են տարբեր ուսանողներ՝ ավագ հետազոտողներից մինչև դոկտորանտներ կամ մագիստրատուրայի ուսանողներ, նույնիսկ բակալավրի ուսանողներ: Ավելին, «հանդիսավոր բացման դասերը» (առաջին դասը) Փարիզի մտավորական և հանրային կյանքի կարևոր իրադարձություններ են և հետաքրքրասեր փարիզեցիների ստվար զանգվածի համար հետաքրքրություն են առաջացնում։

Պատմություն

Քոլեջը հիմնադրել է Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ Առաջինը, որի համար օրինակելի է եղել Լուվենի երեք լեզուների քոլեջը և Գիյոմ Բյուդեի խրախուսանքը: Ունենալով մարդասիրական ոգեշնչում՝ դպրոցը հիմնադրվել էր Սորբոնին այլընտրանք՝ զարգացնելու այնպիսի առարկաներ, ինչպիսիք են Եբրայերենն ու Հին հունարենը (առաջին ուսուցիչը հայտնի գիտնական Յանուս Լասկարիսն էր) և Մաթեմատիկան: Ի սկզբանե այն անվանում էին Արքայական քոլեջ, ավելի ուշ՝ Երեք լեզուների քոլեջ (լատիներեն՝ Collegium Trilingue), Ազգային քոլեջ և Կայսերական քոլեջ: Այն անվանել են Ֆրանսիայի քոլեջ 1870 թվականին: 2010 թվականին այն դարձավ Փարիզի գիտությունների և բանասիրության հետազոտական համալսարանի ասոցացված հիմնադիր (Փարիզյան համալսարանների միություն):

JBL PARTYBOX ENCORE

Ֆակուլտետ

Ֆրանսիայի քոլեջի ֆակուլտետն այժմ ունի հիսուներկու դասախոս, որոնց ընտրում են նույն դասախոսները՝ ֆրանսախոս գիտնականներից հետևյալ առարկաների համար՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, պատմություն, հնագիտություն, լեզվաբանություն, արևելյան գիտություններ, փիլիսոփայություն, սոցիալական գիտություններ և այլ ոլորտներ: Երկու ամբիոն վերապահված են օտարերկրյա գիտնականների համար, որոնք հրավիրվում են դասախոսությունների համար:

Ֆակուլտետի նշանավոր անդամներից է Սերժ Արոշը, ով 2012 թվականին արժանացել է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի: Հատկապես Ֆիլդսյան 8 մրցանակակրի անուն կապված է Քոլեջի հետ:

Տես նաև

  • Institut de France
  • Raymond Couvègnes

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Ֆրանսիայի քոլեջի վեբսայթ
  • 1530 թվականից՝ հիմնադրումից ի վեր, բոլոր դասախոսների այբբենական ցանկ

Text submitted to CC-BY-SA license. Source: Ֆրանսիայի քոլեջ by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité