Aller au contenu principal

Ներգաղթի թանգարան (Փարիզ)


Ներգաղթի թանգարան (Փարիզ)




Ներգաղթի թանգարանը (ֆր.՝ Cité nationale de l'histoire de l'immigration) բացվել է 2007 թվականի հոկտեմբերի 10-ին։

Ցուցահանդես

Թանգարանի հավաքածուն ներկայացնում է Ֆրանսիայում ներգաղթի 200-ամյա պատմությունը և պարունակում է արվեստի նմուշներ և առօրյա առարկաներ, որոնք կապված են ֆրանսիական ներգաղթի հետ։

JBL PARTYBOX ENCORE

Գործնական տեղեկատվություն

Թանգարանը գտնվում է Պորտ-Դորե պալատում, որը տեղակայված է Փարիզի 12-րդ վարչական շրջանում, մոտակա մետրոյի կանգառը Պորտ-Դորեն է։ Ներգաղթի թանգարանի ստեղծումից առաջ պալատում տեղակայված էին Աֆրիկայի և Օվկիանիայի թանգարանի հավաքածուները, որոնք տեղափոխվել են Բրանլի փողոցում գտնվող Պարզունակ արվեստի թանգարան։ Ներգաղթի թանգարանից բացի պալատում տեղակայված է նաև արևադարձային ձկների ակվարիում։

Թանգարանը բաց է յուրաքանչյուր օր բացի՝

  • երկուշաբթի

Աշխատանքային ժամերն են՝

  • 10։00-ից 17։30-ն
  • շաբաթ և կիրակի օրերին՝ 10:00-ից 19:00-ն

Պատկերասրահ

Տես նաև

  • Ներգաղթ
  • Արտագաղթ
  • Սպիտակ արտագաղթ
  • Փարիզի թանգարանները

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Թանգարանի պաշտոնական կայք-էջ

Text submitted to CC-BY-SA license. Source: Ներգաղթի թանգարան (Փարիզ) by Wikipedia (Historical)


Langue des articles




Quelques articles à proximité