Գիմեի թանգարան


Գիմեի թանգարան




Արևելյան արվեստի ազգային թանգարան - Գիմեի թանգարան (ֆր.՝ Musée national des Arts asiatiques-Guimet), նախկինում՝ Գիմեի թանգարան (ֆր.՝ Musée Guimet), թանգարան Փարիզում։

Թանգարանի պատմություն

Լիոնի արդյունաբերող Էմիլ Գիմեն (ֆր. Émile Étienne Guimet, 1836 —1918) ի սկզբանե մտադիր էր թանգարան ստեղծել՝ նվիրված Եգիպտոսի, Ասիայի կրոններին, ինչպես նաև անտիկ կրոններին։ Ապագա թանգարանի հիմքում ենթադրվում էր ցուցադրել Էմիլ Գիմեի՝ ճանապարհորդությունների ժամանակ հավաքած հավաքածուն։ Նա այցելել է Հունաստան, Եգիպտոս, այնուհետև շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարել (1876) ՝ կանգառներով Ճապոնիայում, Չինաստանում և Հնդկաստանում։ Առաջին անգամ այդ հավաքածուն Լիոնում ցուցադրվել է 1879 թվականին, իսկ արդեն 1889 թվականին Գիմեի հավաքածուն տեղափոխվել է Փարիզ։

Դեռ կենդանության օրոք Էմիլ Գիմեի թանգարանը ձեռք է բերում ասիական մասնագիտացում։ Անտիկ կրոնների բաժինը աստիճանաբար երկրորդ պլան է մղվում, նրա տարածքները տրվում են Շարլ վարի կորեական հավաքածուի համար (ֆր. Charles Varat):

Jusqu’à 50% de réduction sur les produits reconditionnés

Մշտական հավաքածու

Թանգարանը պարունակում է արևելյան արվեստի մի քանի հավաքածուներ.

  • Կենտրոնական Ասիայի արվեստ
  • Աֆղանստանի և Պակիստանի արվեստ
  • Հիմալայների արվեստ
  • Հարավարևելյան Ասիայի արվեստ
  • Չինաստանի արվեստ
  • Կորեայի արվեստ
  • Հնդկաստանի արվեստ
  • Ճապոնիայի արվեստ
Կենտրոնական Ասիայի արվեստ

Կենտրոնական Ասիայի չոր կլիման ապահովել է այս տարածաշրջանի եզակի ձեռագրերի և բուդդայական մշակույթի նկարների պահպանումը։ Ֆրանսիացի հնագետները՝ Դյութրեյ դե Ռանը (ֆր.՝ Dutreuil de Rhins), Փոլ Պելլիոն և Ժոզեֆ Ական շատ աշխատանք են կատարել Մետաքսի ճանապարհի քաղաքների՝ դարաշրջանի մշակութային կենտրոնների պեղումների վրա։ Թանգարանում ներկայացված են Կուչայի վանքերի կավե արձանները (ձախ կողմի նկարում` մասկարոն դիմակ, որը մասամբ այրվել է կրակի հետևանքով)։ Մոհաոյի քարանձավից երկու հարյուր հիսուն հին ձեռագրեր և շատ այլ գործեր տալիս են ամբողջական պատկերացում Կենտրոնական Ասիայի բուդդայական արվեստի մասին։

Աֆղանստանի և Պակիստանի արվեստ

1900 թվականին Լուվրում ցուցադրվել են հարյուրավոր նմուշներ, որոնք Ալֆրեդ Ֆուշեի հնդաֆղանական արշավախմբի կողմից բերվել էին Փեշավարի շրջանից (այժմ Պակիստան), (ֆր.՝ Alfred Foucher): Այդ թվում՝ Գանդհարայի արվեստի ամենավառ օրինակը՝ Գիմեի թանգարանից ժառանգվաժ Բոդդիստավայի հայտնի արձանը (նկարը աջ կողմում):

Հենց դրանում է առաջին անգամ կերպավորվել Բուդդան, հենց Գանդհարայի պատկերագրությունն է դարձել կանոնական։ Գանդհարայի արվեստի գագաթնակետը համարվում է Քուշանների թագավորության շրջանը (1-3-րդ դարերը), որը զբաղեցրել է Հնդկաստանի հյուսիսից մինչև Պամիր ընկած տարածքը։ Երեք քաղաքակրթությունների արվեստների խառնուրդը՝ հնդկական, հունահռոմեական և չինական, վստահաբար հաստատվել է Բահրամի գանձի հայտնաբերումով, որն իր մեջ ներառել է Մաթուրական փղոսկրե ստեղծագործություններ, հունա-հռոմեական սպասք և Հան դինաստիայի լաքապատ փայտե աշխատանքներ։ Բահրամի գանձերը նույպես պահվում են Գիմեում։ 1922 թվականին Ֆրանսիայի և Աֆղանստանի կառավարությունները ստորագրել են համաձայնագիր, ըստ որի ստեղծվել է ֆրանսիական հնագիտական ներկայացչություն Աֆղանստանում։ Ժոզեֆ Հաքինի (ֆր.՝ Joseph Hackin) գլխավորած պատվիրակությունը պեղումներ է իրականացրել Քաբուլի շրջանում, որի արդյունքում մասնավորապես հայտնաբերվել է «Բուդդայի մեծ հրաշքը» կոթողը (կոթողի անունը վերաբերում է Բուդդայի կյանքից մի լեգենդի, որը պատմում է բուդդիստների և «հերետիկոսների» միջև մենամարտերի հրաշքների մասին)։

Հիմալայների արվեստ

1879 թվականին սկզբին Էմիլ Գուիմը Լիոնում ցուցադրում էր տիբեթական լամաների մի քանի կենցաղային իրեր, որոնք Հիմալայական արվեստի հավաքածուի հիմք հանդիսացան։ Այսօր այդ բաժինը պարունակում է մոտ 1.600 արվեստի առարկաներ։

1912 թվականին Ժակ Բակոյի Արևելյան Տիբեթյան արշավախումբը Գուիմի թանգարան բերում է զգալի քանակությամբ 1819-րդ դարերի գեղանկարչության և բրոնզե իրեր։ Այդ դարաշրջանի տիբեթական արվեստը գտնվում էր Չինաստանի ազդեցության տակ։

Միայն վերջին ձեռքբերումները թույլ տվեցին ընդլայնել Հիմալայական արվեստի համայնապատկերը` մասնավորապես ներառելով նեպալյան արվեստի բազմազանություն։

Բհայրավայի դիմակը (պատկերված է աջ կողմում), Նեպալյան արվեստի առարկաներից մեկն է, որը ցուցադրվում է Գուիմի թանգարանում։ Նմանատիպ դիմակները դրվում են տաճարների ստորոտին՝ սեպտեմբերի վերջին Կաթմանդում Բհայրավա և Ինդրա փառատոների ժամանակ։ Տեխնիկան, որով պատրաստված է դիմակը, հնդկական քանդակագործական ավանդույթի շարունակությունն է, որն իր ազդեցությունը տարածել է ամբողջ Հիմալայաներում՝ դրանով իսկ հաստատելով Կատմանդուի բնակիչների մշակույթի սերտ կապը հարևան Հնդկաստանի հետ)։

Հարավարևելյան Ասիայի արվեստ

Հարավարևելյան Ասիայի արվեստը ստեղծվել է 1920-ական թվականների վերջին քմերական արվեստի երկու՝ Էմիլ Գիմեի (ներառյալ Կամբոջա արշավախմբի «պտուղները») և Տրոկադերոյում գտնվող Ինդոչինայի թանգարանի հավաքածուների միաձուլման հետևանքով։

Մինչև 1936 թվականը հավաքածուն համալրվում էր Հեռավոր Արևելքի ֆրանսիական դպրոցի (ֆր.՝ Ecole française d’Extrême-Orient) նվիրատվություններով, այդ թվում՝ Բանտեայ–Սրեյի տաճարի ճակտոնը՝ ֆրոնտոն։ Ճակտոնի վրա պատկերված է Մահաբհարաթայի դրվագը, որի ընթացքում երկու դև՝ ասուրա Սունդան և Ուփասունդան, պայքարում են ապսարա Տիլոտամային տիրանալու համար, որը ստեղծվել է աստվածների կողմից հատուկ երկու եղբայրների մեջ վեճ սերմանելու, նրանց կռվեցնելու և երկրի վրա խաղաղություն վերականգնելու համար։ Բանտեայ–Սրեյի ոճը էականորեն տարբերվում է քմերական ավանդական արվեստից։

Քմերական քանդակների ամենահարուստ հավաքածուն, որին հավասարը չկա Արևմուտքում, պատկերում է քմերական արվեստի պատմությունը ստեղծման օրվանից մինչև մեր օրերը։ Բացի քմերական հավաքածուից (Կամբոջա և Վիետնամի հնդկական մասը), Հարավարևելյան Ասիայի արվեստը ներկայացնում է Թաիլանդի, Ինդոնեզիայի, Վիետնամի չինական մասի, Բիրմայի և Լաոսի արվեստի գործեր։

Չինաստանի արվեստ

Գիմեի թանգարանի չինական հավաքածուն բաղկացած է ավելի քան 20000 իրերից. Նեֆրիտային և Նոր քարի դարի կերամիկական արտադրանքը , Շան և Չժոու դինաստիաների բրոնզե արձանիկներ, լծի առարկաներ, բրոնզե հայելիներ և վարսակալներ , մետաղադրամներ և լաքապատ դեկորատիվ տուփեր .Գիմեի թանգարանի նմուշները ներառում են յոթհազարամյա չինական մշակույթ՝սկսած նրա ծնունդից մինչև 18-րդ դար։

Չինական կերամիկայի հավաքածուն պարունակում է ավելի քան 10000 իրեր։ Ներկայացված են ճենապակյա և հախճապակյա ամանեղենի գրեթե բոլոր հայտնի արտադրողները։ Թանգարանի հավաքածուի միջոցով կարելի է հետևել կերամիկայի արտադրության տեխնալոգիայի զարգացմանը,յուրաքանչյուր դարաշրջանում տիրող ճաշակի փոփոխություններին։

Թանգարանում ներկայացված են նաև թանկարժեք փայտի տեսակներից պատրաստված նմուշներ,հազարավոր նկարներ և պատկերազարդումներ Թան դինաստիայից մինչև Ցինդինաստիան։

Նայել նաև Գրանդիդյե հավաքածուի կայքը՝(ֆր.՝ Grandidier)՝ Գիմեի թանգարանի չինական կերամիկայի հավաքածուները ։

Կորեայի արվեստ

Թանգարանի կորեական հավաքածուն սկսվում է Շարլ Ուեյրի 1888 թ. արշավախմբից։ Երկար ժամանակ Կորեան փակ էր օտարների համար, և արշավախմբի բերած հավաքածուն եվրոպացիներին հնարավորություն տվեց առաջին անգամ ծանոթանալ կորեական արվեստին։ 20-րդ դարի 20-30-ական թվականներին կորեական հավաքածուն ժամանակավորապես հանվեց թանգարանի ցուցասրահներից՝ տեղը զիջելով շարունակաբար ընդարձակվող ճապոնական հավաքածուին։ Երկրորդ աշխարհամարտից հետո հավաքածուն վերադարձավ սրահներ՝ հարստանալով Արթուր Սաշի կողմից նվիրաբերված հավաքածույով (ֆր.՝ Arthur Sachs) :

Հետագա տարիներին կորեական արվեստի հավաքածուն անընդհատ համալրվում էր, 1980-ականներին կորեական հավաքածուի համար հատկացված տարածքն ընդլայնվեց մինչև 69 մ², իսկ ևս 20 տարի անց՝ մինչև 360 մ²։ Հավաքածուն այսօր պարունակում է մոտ 1000 ապրանք, որոնք ընդգրկում են Կորեայի գրեթե ամբողջ պատմությունը։ Թանգարանի վերջին ձեռքբերումներից մեկը Կորյոյի դարաշրջանից բրոնզե հավաքածու է, այդ թվում ՝ «հազարաձեռք Ավալոկիտեշվարան» (պատկերված է աջ կողմում)։ Ավալոկիտեշվարան պատկերված է փոքր-ինչ խոնարհվելով Բուդդա Ամիտաբհայի դիմաց, որին Ավալոկիտեշվարան պահում է գլխի վերևում։

Հնդկաստանի արվեստ

Գիմեի թանգարանն ունի հնդկական քանդակների (կավ, քար, բրոնզ, փայտ) մեծ հավաքածու՝ թվագրված մ.թ.ա. 3-րդ հազարամյակից մինչև մ․ թ․ 18-19-րդ դարերը, ինչպես նաև 16-19–րդ դարերի հնդկական նկարների և մանրանկարչության հավաքածու։

Հնդկական քանդակների հավաքածուի շարքում կարելի է առանձնացնել Բուդդայի մարմնաքանդակը (նկարը աջ կողմում)՝ Գուպտա դինաստիայի օրոք Մաթհուրայի դպրոցի բնորոշ ներկայացուցիչը։ Բուդդան պատկերված է առջևից, մարմինը բացարձակապես սիմետրիկ է։ Չպահպանված գլխի շուրջ ժամանակին հալո էր երևում, որի մնացորդները կարելի է տեսնել Բուդդայի ձախ ուսի վրա։ Աջ ձեռքը, որ նույնպես չի պահպանվել մինչև մեր օրերը, ամենայն հավանականությամբ արտահայտում էր abhaya mudra ժեստը ՝ խորհրդանշելով անվախությունը։

Ավանդաբար տաճարների պատերը զարդարվում էին աննշան աստվածությունների արձաններով՝ դևատա (ֆր.՝ devatâ)՝ աստվածներին իր ներկայությամբ գոհացնող, և շալաբհանիժկա (ֆր.՝ shâlabhanjikâ) (պատկերված աջ կողմում)՝ պտղաբերությունը խորհրդանշող։ Քանդակի հակինթներն ու ուլունքները հուսալի վկայություն են զարդերի նկատմամբ հնդիկ կանանց հավերժական կախվածության մասին։

Նկարների հավաքածուի շարքում առանձնանում է 18-րդ դարի երկրորդ կեսի հնդիկ նկարչի՝ Լաքհնաուում բնակվող Նևաշի Լալի գուաշի գործը՝ «Դատարանի տիկնայք շախմատ խաղալիս»։ Ոգեշնչված անգլիացի նկարիչ Թիլլի Քեթլի աշխատանքով՝ որոշ ժամանակ աշխատել է նրա հսկողության տակ։ Այս աշխատանքը միահյուսում է տեղական և եվրոպական նկարչության ավանդույթները։

Տեքստիլ հավաքածու

Գիմեի թանգարանն ունի նաև հնդկական տեքստիլների յուրօրինակ հավաքածու։ Այս հավաքածուի մեծ մասը հավաքվել է Կրիշնա Ռիբուի կողմից (ֆր.՝ Krishnâ Riboud), որը 1979 թվականին հիմնել է Ասիայի տեքստիլի ուսումնասիրության ասոցիացիան (ֆր.՝ Association pour l’Etude et la Documentation des Textiles d’Asie)։ 1990 թվականին Ռիբուն իր հավաքածուի մի մասը նվիրաբերել է Գիմեի թանգարանին, իսկ 2003 թվականին ամբողջ հավաքածուն (տեքստիլի, նկարների, փաստաթղթերի մոտ 4000 օբյեկտ) փոխանցվել է Գիմեի թանգարանին։

Հավաքածուն պարունակում է իրեր, որոնք ներկայացնում են «Պատերազմող պետությունների» ժամանակաշրջանից (մ.թ.ա. 5-րդ դար) մինչև մեր օրերը։ Ներկայացված են Ասիայի բոլոր շրջանները և տեքստիլ արտադրության՝ երբևէ գոյություն ունեցած տեխնիկաները։

Ճապոնիայի արվեստ

Շուրջ 11 000 առարկա ներառող Գիմեի թանգարանի ճապոնական հավաքածուն ներկայացնում է ճապոնական արվեստի հարուստ համայնապատկերը մ.թ. ա. III—II հազարամյակներում՝ իր ստեղծման օրվանից մինչև Մեյձի դարաշրջանի սկիզբը։

Բազմաթիվ կավե քանդակներ և ծաղկամաններ վկայում են Ճապոնիայում բուդդայական արվեստի զարգացման մասին։ Դրանց թվում է Դոգուն «դահուկային ակնոցներով», որի անունը առաջացել է հորիզոնական հարթեցված աչքերի ձևից։ Դրանց ձևը հիշեցնում է էսկիմոական աչքերի պաշտպանությունը արևից։

Կավե ֆիգուրները թրծվում են բավականին ցածր ջերմաստիճանի տակ՝ 800 °C: Դոգուի օգտագործումը ներկայումս անհայտ է։ Նրանց մեծ մասը հայտնաբերվել է գյուղերի մոտակայքում գտնվող գերեզմաններում։ Սովորաբար դոգուները կոտրվում էին մինչև թաղելը, ինչը թույլ է տալիս ենթադրել,որ այն պաշտպանական ֆունկցիա է։ Դոգուների կանացի ֆիգուրը հնարավոր է դարձնում այն տեսակետը,որ դրանք օգտագործվել են որպես պտղատվության պաշտամունք։

Դոգուների պատրաստման գագաթնակետը հասնում է Դյոմուն դարաշրջանի վերջին Խոնսյուի հյուսիսում։ Սկսած Յայոյի ժամանակաշրջանից Դոգու մշակույթը դուրս է մղվում։

Թանգարանում ներկայացված են նաև VIII—XV դարերի նկարներ։ XIX—XX դարերի օբյեկտները՝ գեղագրություն, հովհարներ, ինչպես նաև շուրջ 3 000 էստամպներ, ցույց են տալիս ճապոնական արվեստի աշխարհիկ կողմը։ Հավաքածուում կան նաև լաքապատ և կերամիկական իրեր, այդ թվում՝ թեյի սպասք (չանոյու), փղոսկրի իրեր, թրեր և պատյաններ, ինչպես նաև Ճապոնիայի կիրառական արվեստի բազմաթիվ այլ առարկաներ։

Բուդդայական պանթեոն

Թանգարանի ցուցադրության մի մասը գտնվում է այսպես կոչված «բուդդայական պանթեոն» (ֆր.՝ Alfred Heidelbach) Ալֆրեդ Հայդելբախի առանձնատանը, որը պետության կողմից ձեռք է բերվել 1955 թվականին, վերակառուցվել և թանգարանին է հանձնվել 1991 թվականին։ Պանթեոնում ցուցադրվել է Էմիլ Հիմեի սկզբնական ճապոնական հավաքածուի մի մասը։

Պանթեոնի հասցեն՝ 19 avenue d’Iéna, 75116 Paris.

Էնրիի թանգարան

Էնրիի թանգարանում (ֆր.՝ Musée d’Ennery) պահպանում է մադամ Կլեմանս Էնրիի Արևելյան հավաքածուն։ Հավաքածուի մեծ մասը վերաբերում է 17—19-րդ դարերին։ Թանգարանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1908 թվականի մայիսի 27-ին, 2004 թվականից թանգարանը Գիմեի թանգարանի մի մասն է կազմում։

Թանգարանի հասցեն՝ 59 avenue Foch, 75116 Paris.

Գործնական տեղեկատվություն

Թանգարանը գտնվում է Փարիզի XVI թաղամասում, մոտակա մետրոյի Iéna, Trocadéro և Boissière կայարաններում։

Թանգարանը բաց է ամեն օր, բացի երեքշաբթի և տոնական օրերից։

Աշխատանքային ժամեր՝ 10:00 - 18:00

Պատկերասրահ

Տես նաև

  • Չերնուսկի թանգարան - Ֆրանսիայի արևելյան արվեստի երկրորդ թանգարանը


Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Գիմեի թանգարան by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité