Սալվադոր Դալիի թանգարան (Փարիզ)


Սալվադոր Դալիի թանգարան (Փարիզ)




Սալվադոր Դալիի թանգարան, Սալվադոր Դալիին նվիրված գործող մշտական ցուցադրություն Ֆրանսիայում, որը հիմնականում բաղկացած է քանդակներից և փորագրանկարներից։ Թանգարանում, որը գտնվում է Փարիզի Մոնմարտր շրջանում, ցուցադրվում են շուրջ 300 բնօրինակ աշխատանքներ։ Հավաքածուում ներկայացված են հիմնականում Դալիի ամենահայտնի սյուրռեալիստական եռաչափ քանդակները։

Ցուցադրված հավաքածուն «Դալիի տիեզերք» հավաքածուի մի մասն է, որը համադրել է իտալացի կոլեկցիոներ Բենիամինո Լևին։ Ցուցադրված են «Տիեզերական փիղը» և «Ալիսան հրաշքների աշխարհում» քանդակները։ Թանգարանին կից գործում են երկու պատկերասրահներ. «Դալիի պակերասրահը», որը ներկայացնում է նկարչի աշխատանքները (քանդակներ, փորագրություններ և վիմագրեր) և «Մոնմարտր պատկերասրահը», որտեղ ցուցադրված են նաև ժամանակակից նկարիչների աշխատանքներ։ Հնչյունային ձևավորման համար թանգարանն օգտագործում է Սալվադոր Դալիի ձայնի հնչյունավորումը։

Տեղեկություն

  • Հասցե՝ 11 rue Poulbot 75018 Paris
  • Մետրոյի Անվեր և Աբբես մոտակա կայարաններ։
  • Աշխատանքային ժամեր՝ ամեն օր ժամը 10:00-18:00։
  • Մուտքի տոմս՝ 11.5 եվրո, մինչև 8 տարեկան երեխաների համար՝ անվճար, մինչև 26 տարեկան երիտասարդների համար՝ 6,5 եվրո, 60 տարեկանից բարձր անձանց համար՝ 7,5 եվրո։
Jusqu’à 50% de réduction sur les produits reconditionnés

Տես նաև

  • Դալիի թատրոն-թանգարան — Սալվադոր Դալիի թանգարանն արվեստագետի հայրենի Ֆիգերաս քաղաքում։
  • Սալվադոր Դալիի թանգարան (Սենտ Պիտերսբերգ) — թանգարան ԱՄՆ-ի Սենտ Պիտերսբուրգ քաղաքում (Ֆլորիդա)։













Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Թանգարանի պաշտոնական կայքէջ
  • Espace Dali թանգարանը Փարիզում

PEUGEOT 205


Text submitted to CC-BY-SA license. Source: Սալվադոր Դալիի թանգարան (Փարիզ) by Wikipedia (Historical)


Langue des articles




Quelques articles à proximité