Aller au contenu principal

Գյուստավ Մորոյի թանգարան


Գյուստավ Մորոյի թանգարան




Գյուստավ Մորոյի թանգարան (ֆրանսերեն՝ Musée national Gustave Moreau), ֆրանսիացի սիմվոլիստ նկարիչ Գյուստավ Մորոյի (1826-1898) ստեղծագործությունների ցուցադրությանը նվիրված ազգային թանգարան Փարիզի 9-րդ շրջանում՝ Սեն Ժորժում՝ Նոր Աթենք թաղամասի կենտրոնում՝ Լառոշֆուկոյի փողոցի թիվ 14 հասցեում։ Զբաղեցրել է նկարչի արվեստանոցը, որը նա 1897 թվականին կազմած կտակով նվիրաբերել է ֆրանսիական կառավարությանը։ Թանգարանում, որը բացվել է 1903 թվականին, պահվում են անվանի արվեստագետի գեղանկարները, մատիտանկարները, ջրաներկ աշխատանքները, քանդակները՝ ընդհանուր առմամբ մոտավորապես 14 հազար աշխատանք, որոնցից ցուցադրված են շուրջ 850-ը։

Թանգարանը տեղավորված է եռահարկ շենքում, որի հարկերը միմյաց հետ կապված են ներքին սանդուղքով։ Սկզբնական շրջանում այն եղել է Մորոյի բնակարանը։ 1895 թվականից մինչև իր մահը որպես բնակարան օգտագործել է երկրորդ հարկը, իսկ առաջին և երրորդ հարկերը հատկացրել է իր արվեստանոցին ու աշխատանքների ցուցադրությանը։

2017 թվականին ֆրանսիական կառավարության մշակույթի նախարարության հովանու ներքո ստեղծվել է մի նոր հիմնադրամ, որը հոգ է տանում Գյուստավ Մորոյի և Ժան-Ժակ Էների միավորյալ թանգարանների կառավարման, պահպամնան ու խնամքի մասին։

Գյուստավ Մորոյի թանգարանի բարեկամներ

1990 թվականին Անտուանետ Սելիեի նախաձեռնությամբ հիմնվել է Գյուստավ Մորոյի թանգարանի բարեկամների ընկերակցություն (Les Amis du musée Gustave-Moreau), որն իր ջանքերն ուղղել է թանգարանային շենքի ու հավաքածուի պահպանմանը, վերանորոգմանը, հարստացմանը, արվեստագետի ստեղծագործության լուսաբանման գործի զարգացմանն ու տարածմանը նպաստելուն։

JBL PARTYBOX ENCORE

Պատկերասրահ

Այցելությունների հաճախականություն

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Hélène Rochette, Maisons d'écrivains et d'artistes. Paris et ses alentours, pp. 32-35, Parigramme, Paris, 2004 2-84096-227-6
  • Marie-Cécile Forest, La Maison musée de Gustave Moreau, Coédition musée Gustave-Moreau, Paris / Somogy éditions d'Art, 2015, 152 p. 9782757208779

Արտաքին հղումներ

  • Musée national Gustave Moreau
  • Paris.org entry
  • ParisInfo entry
  • Le musée national Gustave-Moreau
  • Musée Gustave-Moreau (Bibliothèque Nationale de France)

Արտաքին հղումներ


Text submitted to CC-BY-SA license. Source: Գյուստավ Մորոյի թանգարան by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité