Aller au contenu principal

Կոյուղու թանգարան


Կոյուղու թանգարան




Փարիզի կոյուղու թանգարան (ֆր.՝ Musée des Égouts de Paris), հետագծում է քաղաքային կոյուղու պատմությունը Օբրիոյի առաջին թունելներից (Փարիզի պրեֆեկտ Շառլ V-ի օրոք) մինչև Բելգրանդի կոյուղու ցանցը, որը դեռևս օգտագործվում է այսօր (19-րդ դարի ֆրանսիացի ինժեներ)։

Փարիզի կոյուղու պատմություն

Փարիզում առաջինը կոյուղիներ կառուցել են հռոմեացիները։ Այն ժամանակվա մոտ 18 մետր կոյուղու խողովակները դեռևս գտնվում են Լատինական թաղամասի հռոմեական բաղնիքների ավերակների տակ։

Հռոմեական կայսրության անկումից հետո հիգիենան մոռացության է մատնվել, և Փարիզը դառնում է վարակների անմխիթար միջավայր։ Դարեր շարունակ Փարիզի կոյուղաջրերը միայն խրամատներ էին, որոնց մեջ հեղուկ թափոններ էին հոսում։ 1131 թվականին Լյուդովիկոս VI-ի ավագ որդին՝ Ֆիլիպ Երիտասարդը, մահանում է վարակից։ Բաց ջրահեռացումներն աղբանոցներ էին. մի քանի նոր փակ ջրահեռացումները նույնպես լցվել են աղբով և արագ խցանվել։ Բացի այդ, երբ Սեն գետի ջրի մակարդակը բարձրանում է, կոյուղուց ժայթքում են գարշահոտ կեղտի և աղբի հոսքեր։

12-13 դարերի սահմանագծին Ֆիլիպ II Օգոստոսը հրամայում է փարիզյան փողոցները սալաքարով սալահատակել, յուրաքանչյուր մայթի մեջտեղում նախատեսելով ջրհոր։ Սա որևէ հատուկ փոփոխություն չի բերել, և 1370 թվականին պրեֆեկտ Ուգո Օբրիոն կառուցել է առաջին կոյուղու համակարգը՝ թաղածածկ թունել Մոնմարտր փողոցի տակ, դեպի Մենիլմոնտան։

1636 թվականին Փարիզի կոյուղին արդեն սպասարկում էր 415 000 բնակչի, իսկ երկարությունը ընդամենը 23 կիլոմետր էր։ Հաջորդ մեկուկես հարյուրամյակի ընթացքում կոյուղագիծը երկարացվել է ընդամենը 3 կիլոմետրով։

Մինչև 19-րդ դարի կեսերը կոյուղու թունելների ցանցը բավականին դանդաղ էր զարգանում։ Ամեն ինչ փոխվում է բարոն Օսմանի և նրա հետ ինժեներ Էժեն Բելգրանի գալուստով. Փարիզի նոր պրեֆեկտը հիմք է դնում այսօրվա կոյուղու համակարգի և գործնականում վերանախագծում է քաղաքի ջրամատակարարման համակարգը։ Կատարվել է ստուգում, որի արդյունքում կազմվել է գործող կոյուղու քարտեզ։ Պարզվել է, որ ցանցը բաղկացած է գրեթե երկու հարյուր թունելներից, որոնցից շատերը մինչ այդ մոռացված էին։ Տոննաներով դարավոր կեղտի հետ միանգամայն պարզ և էժան են վերաբերվել. լուրեր են տարածվել, որ Փարիզի փողոցների տակ զարդեր են հայտնաբերվել։ Մի զանգված ագահ գանձ որոնողներ շտապում են կոյուղիները մաքրելու։ Նրանք ճանապարհ են ընկնում ճահճի միջով, հարյուրավոր խորանարդ մետր հող են հանում, բայց միայն քչերին էր բախտ վիճակվել գտնել մետաղադրամներ, զարդեր և զենքեր։

1878 թվականին Փարիզի կոյուղու թունելների ընդհանուր երկարությունը կազմել է 600 կիլոմետր։

Բելգրանդի համակարգը տարիների ընթացքում ընդլայնվել է, և ցանցը կրկնապատկվել է 20-րդ դարի ընթացքում։ Ջրանցքները դարձել են քաղաքի հայելային պատկերը։ Յուրաքանչյուր ալիք նշվում էր փողոցի անունով և տան համարով, որի տակով այն հոսում էր։

1991 թվականից մեկնարկել է ցանցի վերակառուցման ծրագիրը, որի համար հատկացվել է 330 միլիոն դոլար։ Վերակառուցման տասնամյա ծրագրի համաձայն՝ Փարիզի կոյուղագծերը, որոնցով օրական անցնում է 1․2 մլն խորանարդ մետր ջուր, պետք է համալրվեր համակարգչային կառավարվող ավտոմատ մաքրման սարքավորումներով։

Այսօր Փարիզն ունի 2100 կիլոմետր կոյուղու թունելներ։

JBL PARTYBOX ENCORE

Թանգարան

Կոյուղու թանգարանը թույլ է տալիս ավելին իմանալ կոյուղու ցանցի զարգացման պատմության մասին, ծանոթանալ ջրի մաքրման տարբեր մեթոդներին, որոնք կիրառվել են Փարիզում իր պատմության ընթացքում՝ Լուտեցիայի հռոմեական բնակավայրերից մինչև մեր օրերը։

Թանգարանային ցուցանմուշները ցուցադրվում են գործող կոյուղու ստորգետնյա պատկերասրահներում, ինչն այցելուին թույլ է տալիս ոչ միայն ներսից տեսնել կոյուղու թունելը, այլև հասկանալ քաղաքի կոյուղու ցանցի կառուցվածքը։ Այսպիսով, թանգարանից կարող են տեսնել.

  • Բոսկե պողոտայի կոլեկտորներ
  • Ռեզիսթենս հրապարակում ջրհեղեղներից պաշտպանվելու համակարգ
  • հարավային ելքի թափոնները, որոնք կեղտաջրերն արտահոսում են Աշերի մաքրման կայան։

Թանգարանում ներկայացված են նաև բազմաթիվ մակետներ և իրական կոյուղու մեքենաներ։

Թանգարանը սիրված է զբոսաշրջիկների և քաղաքի բնակիչների կողմից։ Ամեն տարի մոտ 100 000 մարդ այցելում է այնտեղ։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • «Թանգարանի էջը Փարիզի պաշտոնական կայքում» (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-26-ին։ Վերցված է 2017-10-25 
  • «Les égouts à Paris»։ Официальный сайт Парижа (ֆրանսերեն)։ Վերցված է 2017-10-25 
Giuseppe Zanotti Luxury Sneakers

Text submitted to CC-BY-SA license. Source: Կոյուղու թանգարան by Wikipedia (Historical)


Langue des articles




Quelques articles à proximité