Aller au contenu principal

Գովազդի թանգարան


Գովազդի թանգարան




Գովազդի թանգարան (ֆր.՝ Musée de la Publicité), թանգարան, հիմնված Փարիզում 1978 թվականին։ 1999 թվականից այն գտնվում է Ռիվոլի 107 հասցեում՝ Լուվրի հյուսիսային մասում։ Դեկորատիվ արվեստի թանգարանի բաժիններից մեկն է, որը ղեկավարում է «Les Arts Décoratifs» ոչ պետական կազմակերպությունը։

Պատմություն

Առաջին պաստառները հայտնվել են 20-րդ դարի սկզբին Դեկորատիվ արվեստի թանգարանի հավաքածուում և պահվել նրա գրադարանում։ 1972 թվականին Ժենևիվ Պիկոնն առանձնացրել է պաստառների հավաքածուն։ 1978 թվականին նրա հիման վրա բացվել է «Պաստառների թանգարան» (ֆր.՝ Musée de l’Affiche)։ 1981 թվականին այն տեղափոխվել է Փարիզի 10-րդ շրջան՝ Ռուե դե Պարադիս, որից հետո անվանափոխվել է «Գովազդի թանգարան»։

1999 թվականին թանգարանը վերակազմավորվել է․ այն տեղափոխվել է քաղաքի 1-ին շրջան՝ Լուվրի պալատի հյուսիսային մաս՝ դեպի Ռիվոլի փողոց (Մարսանի թևն ու տաղավարը վերակառուցվել են ճարտարապետ Ժան Նուելի կողմից՝ հատուկ դեկորատիվ արվեստի թանգարանի հավաքածուները պահելու համար)։ Այդ ժամանակվանից այն համարվում է թանգարանի գովազդային և գրաֆիկական դիզայնի բաժինը։

Հավաքածու

Թանգարանային ֆոնդերը ներառում են ավելի քան 100 հազար պաստառ, որի կեսը պատկանում է 18-րդ դարի առաջին կեսին, մյուս կեսը՝ 1950-ականներից սկսած, 30 հազար թերթի գովազդ, 20 հազար գովազդային ֆիլմ՝ սկսած 1930-ական թվականներից՝ որպես ֆրանսիական և արտասահմանյան, հեռուստատեսային և ռադիո գովազդի բազմաթիվ նմուշներ, ինչպես նաև գովազդային ոլորտի առաջացման և զարգացման փուլերն արտացոլող այլ առարկաներ և ցուցանմուշներ։

Հավաքածուի իրերը ցուցադրվում են բացառապես Դեկորատիվ արվեստի թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների ժամանակ։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Գովազդի թանգարան by Wikipedia (Historical)


Langue des articles



PEUGEOT 104

Quelques articles à proximité