Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Փարիզ)


Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Փարիզ)




Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (այլ կիրառումներ)

Փարիզի հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (ֆր.՝ Cathédrale arménienne de Saint-Jean-Baptiste) տաճար Փարիզի ութերորդ թաղամասում՝ Ալմա հրապարակի մոտակայքում, կառուցվել է 1904 թվականին 20-րդ դարի խոշորագույն հայ գործարար և բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի միջոցներով, ֆրանսիացի ճարտարապետ Ալբեր Դեզիրե Գիլբերտի նախագծով։

Պատմություն

Եկեղեցին գտնվում է համար 15 Ժան Գուժոն փողոցում՝ Փարիզի 8-րդ շրջանում Ելիսեյյան դաշտերի հարևանությամբ։ Եկեղեցու կառուցման համար հայ բարերարը վճարել է այն ժամանակների համար աստղաբաշխական մի գումար՝ 1.100. 000 հազար ֆրանկ, որից 450.000 ֆրանկը միայն հողի ձեռք բերման համար։ Այս շռայլության համար նախագահ Էմիլ Լուբեն Մանթաշովին պարգևատրեց Պատվավոր լեգիոնի շքանշանով։ 1922 թվականին գեներալ Անդրանիկ Օզանյանի պսակադրությունը տեղի է ունեցել այս տաճարում։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Փարիզ) by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité