Հաշմանդամների տուն (Փարիզ)


Հաշմանդամների տուն (Փարիզ)




Հաշմանդամների տուն (ֆր.՝ Hôtel des Invalides), կառուցվել է Լյուդովիկոս XIV-ի օրոք՝ որպես կացարան և հիվանդանոց ծեր և հաշմանդամ դարձած զինվորականների համար։ Գտնվում է Փարիզի պատմական մասի ամենակենտրոնում, ներկայում այս շենքում Ֆրանսիական ռազմական թանգարանն է (Musée de l'Armée)։ Այստեղ են գտնվում նաև Նապոլեոն Բոնապարտի և այլ նշանավոր ֆրանսիացի ռազմական գործիչների դամբարանները։

Պատմություն

Լյուդովիկոս XIV թագավորը, ինչպես իր նախորդները՝ Հենրի II-ը, Հենրի III-ը, Հենրի IV-ը, ցանկանում էր օգնություն տրամադրել իր բանակի հաշմանդամ զինվորներին, որպեսզի «նրանք, ովքեր վտանգել են իրենց կյանքը և չեն խնայել իրենց արյունը ի պաշտպանություն միապետության (…) անցկացնեն իրեն կյանքի մնացյալ օրերը հանգստության մեջ» ասվում է 1670 թվականի մարտի 12-ի հրովարտակում։

1670 թվականի Լյուդովիկոս XIV թագավորը նախաձեռնում է մի նախագիծ, որի համաձայն պետք է կառուցվեր տուն և հիվանդանոց ծեր և տկար նախկին զինվորների համար։ Հաշմանդամների տան ճարտարապետը Լիբերալ Բրուանն էր։ Ընտրված վայրը արվարձանային հարթավայր Գրենելն էր։ Երբ 1676 թվականին ավարտվում է այս ընդարձակ նախագծի իրականացումը, շինության դիմացի գետը 196 մ էր, և համալիրում կար տասնհինգ պուրակ, որոնցից ամենամեծը Պատվո պուրակն էր` նախատեսված ռազմական շքերթների համար։ Հետագայում վետերանների համար մատուռի կարիք զգացվեց։ Ժյուլ Արդուեն-Մանսարը օգնում է արդեն ծերացած Բրուանին, և մատուռի կառուցումն ավարտվում է 1679 թվականին։ Այս մատուռը հայտնի է Սուրբ Լուի տաճար անվամբ։

Հաշմանդամների տունը Ֆրանսիայի պատմության կարևորագույն իրադարձությունների վայրն է եղել` շնորհիվ իր տեղակայման։ 1789 թվականի հուլիսի 14-ին փարիզցի ջարդարարները գրոհում են Հաշմանդամների տունը, գրավում են նկուղները, որտեղ պահվում էին թնդանոթներ և հրացաններ։ Նույն օրը` ավելի ուշ, նրանք գրավում են Բաստիլը։ 1840 թվականին մեծ ծիսակատարությամբ Հաշմանդամների տանը թաղվում է Նապոլեոնը։

1894 թվականին Գենշտաբում հայտնաբերվում է խիստ գաղտնի փաստաթուղթ, որը Փարիզում փոխանցվել էր գերմանական ուժերին։ Գրության մեջ ճանաչում են կապիտան Ալֆրեդ Դրեյֆուսի ձեռագիրը, և դատարանը նրան ցմահ ազատազրկման է դատապարտում։ 1894 թվականի դեկտեմբերին նրան հրապարակայնորեն նվաստացնում են Հաշմանդմաների տան գլխավոր մասնաշենքի առաջ։ Սակայն 1906 թվականին դատարանը արդարացնում է նրան, և նույն թվականին Հաշմանդամների տան պուրակներից մեկում տեղի է ունենում նրա ազատ արձակման արարողությունը։ Դրեյֆուսը վերադառնում է ծառայության, նրան տալիս են մայորի կոչում, սակայն բանտում ձեռք բերած առողջական խնդիրների պատճառով նա հրաժարական է տալիս։

Մինչ 20-րդ դարի առաջին կեսերը շենքն օգտագործվում էր որպես ծերանոց և հիվանդանոց վետերանների համար։ 1872 թվականին շինության ներսում տեղադրվում է Հրետանու թանգարանը (ֆր.՝ musée d'artillerie), իսկ 1896 թվականին` Ռազմական պատմական թանգարանը (ֆր.՝ musée historique des armées) : 1905 թվականին երկու շինությունները միացվում են և վերանվանվում Ռազմական թանգարան (ֆր.՝ musée de l'armée): Միևնույն ժամանակ վետերանները տեղափոխվում են Փարիզից դուրս` դեպի ավելի փոքր կենտրոններ։

1872 թվականից հետո Հաշմանդամների տանն ապրելու համար պարտադիր պայման դարձավ, որ վետերանները քսան և ավելի տարիներ զինվորական ծառայություն մատուցած լինեն։ Սրա նպատակն այն էր, որ կրճատվեր վետերանների քանակը, քանի որ շինությունն այլևս չէր բավականացնում։ Ժամանակակից համալիրն այժմ կարող է ապահովել մոտ հարյուր տարեց կամ անաշխատունակ նախկին զինվորների։

2018 թվականի հոկտեմբերի 4-ին Հաշմանդամների տանը տեղի է ունեցել ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե և դերասան Շառլ Ազնավուրի հրաժեշտի հոգեհանգստյան արարողությունը։

Jusqu’à 50% de réduction sur les produits reconditionnés

Ճարտարապետություն

Սենայի ափից և Ալեքսանդր III-ի կամրջից դեպի Հաշմանդամների տուն տանում է Հաշմանդամների էսպլանդան՝ 500 × 250 մ հսկա հրապարակը, որը ստեղծվել է 17-րդ դարի սկզբին Ռոբեր դե Կոտի կողմից՝ լայն սիզամարգերով և ծառաշարքերով։ Շնորհիվ էսպլանդայի՝ տեսարան է բացվում դեպի Հաշմանդամների տան ընդարձակ (196 մ) ճակատամասը։ Առջևում դրված են մի շարք հնամենի ֆրանսիական և ռազմաավարային թնդանոթներ Բանակի թանգարանից։ Ճակատամուտքը զարդարում է ձիու վրա նստած Լյուդովիկոս XIV-ի հարթաքանդակը։ Կենտրոնական բակը կազմված է հինգ բակերից։ Գլխավոր մուտքի դիմաց վեր է խոյանում Սուրբ Լյուդովիկոսի տաճարը (cathédrale Saint-Louis-des-Invalides)՝ կլասիցիզմի ճարտարապետության օրինակներից մեկը։

Տաճարի ճակատը սիմետրիկ է և ներառում է քառակուսի ու շրջանակ։ Ճակատի կենտրոնական մասը դուրս է ցցված և առաջին հարկում շեշտադրված են դորիական սյուները, իսկ երկրորդում՝ կորնթականով, ինչպես նաև սյունաշար-ճակտոնով և Կուստուի և Կուազևոյի՝ Սուրբ Լյուդովիկոս IX-ին և Կառլ Մեծին նվիրված արձաններով։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Giuseppe Zanotti Luxury Sneakers


Text submitted to CC-BY-SA license. Source: Հաշմանդամների տուն (Փարիզ) by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité