Ուազ (դեպարտամենտ)


Ուազ (դեպարտամենտ)


Ուազ (ֆրանսերեն՝ Oise), դեպարտամենտ Ֆրանսիայի կենտրոնական մասում։

  • Ուազ դեպարտամենտի կարգային թիվն է՝ 60։

Պատմական տեղեկություններ

Ուազ դեպարտամենտը Ֆրանսիական հեղափոխության ժամանակ՝ 1790 թվականի մարտի 4-ին ստեղծված առաջին դեպարտամենտներից մեկն է։ Վաթերլոոյի ճակատամարտում կոալիցիայի հաղթանակից հետո բրիտանական զորքերն այս տարածքն օկուպացրած պահեցին 1815 թվականի հունիսից մինչև 1818 թվականի նոյեմբերը։ Զբաղեցնում է նախկին Պիկարդիա մարզի մի մասը և գտնվում է Փարիզից 75 կմ դեպի հյուսիս։ Բնակչությունը 816.1 հազար մարդ է։

Աշխարհագրական տվյալներ

Ուազը շրջապատված է Սոմ, Էնա, Սեն-է-Մարն, Վալ-դը-Ուազ, Էր և Ծովափնյա Սեն դեպարտամենտներով։

Տարածքը 5860 կմ² է, ունի 693 համայնք։

Օվեր սյուր Ուազ

Դեպարտամենտի տարածքում գտնվող Օվեր-սյուր-Ուազ քաղաքի անունը սերտորեն կապված է XIX իմպրեսիոնիստ այնպեսի նկարիչների անունների հետ, ինչպիսիք են Սեզանը, Պիսարոն, Վան Գոգը։ Վան Գոգը, իսկ ավելի ուշ՝ նաև նրա եղբայր Թեոն թաղվել են այստեղ։

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք

Ուազ (դեպարտամենտ)


Langue des articles



GUNS N ROSES

Quelques articles à proximité

Non trouvé