Պիկասոյի թանգարան (Փարիզ)


Պիկասոյի թանգարան (Փարիզ)




Պիկասոյի թանգարան (ֆր.՝ Musée national Picasso), թանգարան Փարիզի Մարե թաղամասում։ Նվիրված է նկարիչ Պաբլո Պիկասոյի (1881֊1973) աշխատանքներին։ Բացվել է 1985 թվականին Պիկասոյի հավաքածուից 203 կտավներով և 156 քանդակներով։

Շենք

Պիկասոյի թանգարանը տեղակայված է Սալե (ֆր.՝ (Hôtel Salé)) դղյակի շենքում Փարիզի միջնադարյան Մարե թաղամասում։ Դղյակը կառուցվել է 1656-1659 թվականներին ճարտարապետ Ժան Բուլիեի կողմից Պիեռ Օբերա դե Ֆոնտենեի համար, ով հարստացել էր աղի հարկը բարձրացնելու շնորհիվ։ Այստեղից էլ անվանումը՝ Սալե (ֆրանսերեն՝ «աղի» բառից)։ 1661 թվականին՝ Ֆուկեի գործընթացի ժամանակ Պիեռ Օբերը սնանկացավ, որից հետո պալատի տերերը բազմիցս փոխվեցին։

1668-1688 թվականներին դղյակում էր տեղակայված Վենետիկի դեսպանատունը։ 1829 թվականին այստեղ բացվում է Արհեստի և արվեստների կենտրոնական դպրոցը (École centrale des arts et manufactures, այժմ՝ École Centrale Paris), որը տվել է այնպիսի շրջանավարտներ, ինչպիսիք են Գուստավ Էյֆելը, Լուի Բլերիոն և Արման Պեժոն։

1962 թվականին դղյակն անցավ քաղաքապետարանի ենթակայության տակ։ Որոշվեց վերակառուցել շենքը, որի համար բաց մրցույթ հայտարարվեց։ Վերակառուցման աշխատանքները շարունակվեցին 3 տարի։ Պիկասոյի թանգարանը բացվեց 1985 թվականին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պիկասոյի թանգարանի պաշտոնական կայքը Archived 2005-08-30 at the Wayback Machine. (ֆր.)
  • Տեղեկություն Պիկասոյի թանգարանի մասին (ռուս.)



Text submitted to CC-BY-SA license. Source: Պիկասոյի թանգարան (Փարիզ) by Wikipedia (Historical)


Langue des articles




Quelques articles à proximité