Aller au contenu principal

Սեբու


Սեբու




Սեբու (անգլ.՝ Cebu՛), քաղաք և նավահանգիստ Ֆիլիպիններում, Սեբու կղզում։ Համանուն նահանգի վարչական կենտրոնը։ Բնակչությունը 2010 թ-ի տվյալներով կազմում է 866 հզ.մարդ։ Իր մեծությամբ Ֆիլիպինների չորրորդ քաղաքն է, երկրի տնտեսական և մշակութային երկրորդ (Մանիլայից հետո) կենտրոնը, առևտրա-բաշխիչ կետը։ Կա սննդի, մետաղամշակման և նավթավերամշակման արդյունաբերություն, միջազգային օդանավակայան։ 1595 թվականից ունի համալսարան։

Ստուգաբանություն

«Սեբու» անգլ.՝ Cebu անունը եկել է հին սեբուերեն sibu or sibo (առևտուր) բառից և նշանակում է «առևտրի վայր»։ Այն ի սկզբանե եղել է Sugbo (Սեբուի հին անվանումը) անունով նավահանգիստ։ Կա տեսակետ, որ անվանումը առաջացել է հին սեբուերեն և նշանակում է «մեծ կրակ» կամ «վառված երկիր»։

JBL PARTYBOX ENCORE

Կրոն

Սեբուի բնակչության 90% հետևում են քրիստոնեության հռոմեական կաթոլիկության ուղղությանը։ Մնացած մասը պատկանում են տարբեր բողոքական ուղղությունների՝ բապտիստական, Եհովայի վկաների, Մորմոնների և այլ քրիստոնեական խմբերի։ Քաղաքում կան նաև ոչքրիստոնիական կրոնական խմբեր՝ իսլամ, հինդուիզմ, բուդդիզմ։

Կրթություն

Ներկայումս Սեբու քաղաքն ունի տասը մեծ համալսարաններ իրենց բազմաթիվ քոլեջ-մասնաճյուղերով, տասնյակ այլ դպրոցներ, որոնք իրականացնում են տարբեր դասընթացներ։ Այդ ուսումնական հաստատությունների մեջ է Սան Կարլոսի համալսարանը։ Այն ունի չորս մասնաճյուղ այդ տարածաշրջանում։ Սեբուն ունի 68 հանրային տարրական դպրոցներ, 23 ազգային և 28 երեկոյան ավագ դպրոցներ։ Այս ավագ դպրոցները գործում են և հովանավորվում են քաղաքային կառավարության կողմից։ Սեբուի քաղաքային գրադարանը և տեղեկատվական կենտրոնը միակ հանրային գրադարանն է քաղաքում։

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Սեբուի տնտեսության զարգացող ճյուղերից է։ 1998 թվականին այն հյուրընկալել է զբոսաշրջային ֆորումին։ 2002 թվ-ի օգոստոսին քաղաքում անցկացվել է նաև արևելաասիական զբոսաշրջային ֆորումը, որի անդամ է հանդիսանում Սեբուն։ Քաղաքում կան ֆիլիպինաիսպանական ժամանակների կառույցներ՝ Սանտո Նինոն, Սան Պեդրոյի ամրոցը, Մագելանի խաչը և այլ։

Աղբյուրներ

  • ՀՍՀ
  • «Աշխարհագրական անունների բառարան» Հ.Ղ.Գրգեարյան, Ն.Մ.Հարությունյան։ Երևան։ «Լույս»
PEUGEOT 205

Արտաքին հղումներ

Սեբուի պաշտոնական կայք Archived 2017-05-01 at the Wayback Machine.
Տեղեկություններ Սեբուի մասին
Սեբուի պատմությունը


Text submitted to CC-BY-SA license. Source: Սեբու by Wikipedia (Historical)


Langue des articles



PEUGEOT 104

Quelques articles à proximité