Ժամանակակից արվեստի թանգարան (Փարիզ)


Ժամանակակից արվեստի թանգարան (Փարիզ)




Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ժամանակակից արվեստի թանգարան (այլ կիրառումներ)

Փարիզի ժամանակակից արվեստի թանգարան (ֆր.՝ Musée d'Art moderne de la Ville de Paris) 20-ից 21-րդ դարերի ժամանակակից արվեստի թանգարան։ Թանգարանը տեղակայված է «11, Avenue du Président Wilson» փողոցի վրա՝ Փարիզի 16-րդ թաղամասում։ Այն զբաղեցնում է Տոկիի պալատի արևելյան թևը։ Թանգարանն ունի ավելի քան 8000 ցուցանմուշ, որոնք արտացոլում են 20-րդ դարի արվեստի տարբեր հոսանքներ։ Թանգարանի առաջին բացումը եղել է 1961 թվականին, սակայն այն վերաբացվել է 2006 թվականի փետրվարի 2-ին։

Ֆրանսիայում կա նաև Ժամանակակից արվեստի պետական թանգարան, որը գտնվում է Պոմպիդու կենտրոնում և չի կարելի շփոթել այն։

Թանգարանի պատմություն

Ի սկզբանե թանգարանը նախատեսված էր բացել 1937 թվականին Փարիզի արվեստի և տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում։ 1937 թվականին թանգարանը չի բացվում, և ժամանակակից նկարիչների բազում աշխատանքներ, որոնք գնվել են Փարիզի կողմից ցուցադրման ընթացքում, հայտնվում են Փոքր Պալատի թանգարանի հավաքածուում։ Միայն այն ժամանակ, երբ հասկացան, որ Փոքր Պալատի զետեղման վայրը շատ փոքր է հավաքածուների համար (հատկապես բժիշկ Ժիրարդի (ֆր.՝ Dr Girardin) նվերից հետո), 1953 թվականին բացվում է նոր թանգարան Տոկիի Պալատում։

Jusqu’à 50% de réduction sur les produits reconditionnés

Մշտական հավաքածուն

Թանգարանի մշտական հավաքածուն ցուցադրում եմ ըստ ժամանակագրության հերթականության։

Պատմական բաժին (1900-1960 թվականներ)

Այստեղ կան այնպիսի հավաքածուներ, որոնք հավաքագրվել էին 1937 թվականին Տոկիի Պալատի շինարարության ժամանակ։ Այստեղ կան նաև այնպիսի նմուշներ, որոնք նվիրաբերել է բժիշկ Ժիրարդեն։

Պատմական բաժնում ներկայացված են ֆովիզմի, կուբիզմի և պոստ-կուբիզմի ուղղությունները, օրֆիստով (հիմնականում Դելոնեի և Լեժեի արտադրությունները); Այդ թվում սյուրռեալիզմով (Պիկաբիայի նկարներից, այդ թվում նաև հավաքածուներ, որոնք պատկանում են Անդրե Բրետօնիին)։

Ժամանակակից բաժին (1960 թվականից հետո)

Թանգարանի արվեստի ժամանակակից բաժինը ներառում է տարբեր արվեստի տարբեր հոսանքներ, ի թիվս հետևյալների.

  • Նոր Ռեալիզմի հոսանքին պատկանող հավաքածուների ներկայացուցիչներ. Արմանը (ֆր.՝ Arman), Սեզար Բալդաչինին, Դեշան (ֆր.՝ Gérard Deschamps), Էնը (ֆր.՝ Raymond Hains), Իվ Քլեյնը, Ռեսսը (ֆր.՝ Martial Raysse) և Վիլլեժը (ֆր.՝ Jacques Villeglé).
  • Ֆլուկսուսի ընթացքում. Բենը (ֆր.՝ Benjamin Vautier), Դիթմանը (ֆր.՝ Erik Dietman), Ֆիյուն (ֆր.՝ Robert Filliou).
  • Համախոհ արվեստագետներ. (ֆր.՝ mouvement d’artistes proches d’esprit)։ Բրոդթերս (ֆր.՝ Marcel Broodthaers), Բոլանսկին, Աննեթ Մասսաժեն)
  • Figuration narrative շարժում. Կուեկոն (ֆր.՝ Henri Cueco), Էրոն(ֆր.՝ Erró), Ժերարը, Ռանկիյակը (ֆր.՝ Bernard Rancillac), Մոնորին (ֆր.՝ Jacques Monory), Շլոսսերը (ֆր.՝ Gérard Schlosser), Շտամպֆլին (ֆր.՝ Peter Stämpfli).

«Դարի գողությունը»

2010 թվականի մայիսի 20-ին անհայտ անձինք թանգարանից գողացել էին Պիկասոյի, Մատիսի, Մոդիլյանիի, Բրակի և Լեժերի 5 կտավ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 100 միլիոն եվրո։

Գողացված կտավներից մի քանիսը.

  • Պ. Պիկասո «Աղավնին կանաչ ոլոռով» (1912)
  • Ա. Մատիս «Հովվերգություն» (1906)
  • Ա. Մոդիլյանի «Հովհարով կինը»
  • Ֆ. Լեժե «Մոմակալով նատյուրմորտ» (1922)
  • Ժորժ Բրաք «Զեյթուններ Էստակայի մոտ»

Գործնական տվյալներ

Թանգարանը տեղակայված է Փարիզի 16-րդ թաղամասում, քաղաքի մոտակա մետրոյի կայանին հարակից՝ Alma-Marceau և Iéna:

Թանգարանը բաց է ամեն օր բացի երկուշաբթից։ Աշխատանքային ժամեր՝ 10:00-ից մինչև 18:00-ը։ Հինգշաբթի օրը այն բաց է մինչև ժամը 22:00-ն։

Տես նաև

  • Ժամանակակից արվեստի պետական թանգարան
Giuseppe Zanotti

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Ժամանակակից արվեստի թանգարան (Փարիզ) by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité