Aller au contenu principal

Մարդու թանգարան (Փարիզ)


Մարդու թանգարան (Փարիզ)




Մարդու թանգարան (ֆր.՝ Musée de l'Homme), Փարիզի բնագիտության թանգարանի մարդաբանական ֆիլիալ։ Թանգարանը տեղակայված է Փարիզի 16-րդ թաղամասում՝ Շայո պալատի հարավային տաղավարում։

Թանգարանի պատմությունը

Թանգարանը հիմնադրվել է 1937 թվական, մինչպատերազմյան համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ։ Թանագարնի նախորդողը եղել էր Տրոկադերոյի Ազգագրական թանգարանը (ֆր.՝ Musée d'Éthnographie du Trocadéro), որը բացվել էր 1878 թվականին։ Թանգարանի հավաքածուն պարբերաբար թարմացվում է։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, թանգարանի աշխատակիցներ Բորիս Վիլդեի և Անատոլի Լևիտսկի կազմակերպած «Մարդու թանգարնների ցանց»-ը դիմադրության շարժման բջիջներից մեկն է։

Թանգարանի ազգագրական հավաքածուն 2006 թվականից ի վեր գտնվում են Բրանիլիի առափին գտնվող Պարզագույն արվեստի թանգարում։

2009-2015 թվականներին բնագիտության թանգարանի վերականգնման ծրագրի շրջանակներում, մարուդ թանգարանը փակվել է վերակառուցողական աշխատանքների համար։ 2015 թվականի հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ, իսկ հոկտեմբերի 17-ից թանգարանը կրկին բացվել է այցելությունների համար։

JBL PARTYBOX ENCORE

Գործնական ինֆորմացիա

  • Հասցե. Palais de Chaillot, 17, place du Trocadéro, 75116 Paris
  • Աշխատանքային ժամեր. չորեքշաբթի 10:00—21:00, հինգշաբթի-երկուշաբթի 10:00—18:00, թանգարանը փակ է երեքշաբթի օրերին։
  • Մուտքի տոմս. 10 եվրո, մինրև 4 տարեկանը թանգարանի տոմսը անվճար է։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Museum information Archived 2007-10-21 at the Wayback Machine. (ֆր.)
  • Bibliothèque du Musée de l'Homme Archived 2007-10-21 at the Wayback Machine. (ֆր.)


Text submitted to CC-BY-SA license. Source: Մարդու թանգարան (Փարիզ) by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité