Չերնուսկի թանգարան


Չերնուսկի թանգարան




Չերնուսկի թանգարան (ֆր.՝ Musée Cernuschi), Փարիզի ամենահին թանգարաններից մեկը, որը հիմնադրել է 1898 թվականին ֆինանսագետ, իտալական-ֆրանսիական քաղաքական գործիչ, տնտեսագետ Անրի Չերնուսկին։ Այն Ֆրանսիայի երկրորդ (Գիմի թանգարանից հետո) արևելյան արվեստի թանգարանն է, իր 12 500 ցուցանմուշներով։ Թանգարանի վերանորոգվել է 2001-2005 թվականներին, որից հետո ցուցանմուշների տարածքն արդեն ուներ 3, 200 մ² էր։ Այն երկրորդ ամենահին Ասիական արվեստի թանգարանն է Ֆրանսիայում, և հինգերորդ ամենահին չինական արվեստի թանգարանը Եվրոպայում։

Հավաքածուներ

Թանգարանում ցուցադրվում է Բուդդայի բրոնզե արձանը, որը Մեգուրոյից (Ճապոնիայի շրջան) գնել էր ֆինանսագետ Անրի Չերնուսկին, իր ճապոնական ուղևորությունների ժամանակ։

Շուրջ 900 ցուցադրվող հավաքածուներով պետք է նշել հետևյալները.

  • Հին ժամանակաշրջանի եզակի բրոնզե օբյեկտների հավաքածու (Մ. թ. ա. XV դարից — մ. թ. ա. III դարը),
  • Դեռևս Հան դինաստիայի ժամանակաշրջանի արվեստին պատկանող առարկաներ,
  • Վեյ և Սույ դինաստիայի հուղարկավորության արձաններ,
  • Թան դինաստիայի արվեստի գործերից պահպանված նմուշներ,
  • Թան դարաշրջանից մինչև Սուն դարաշրջանի խեցեգործական իրեր,
  • Լյայո դարաշրջանի հազվագյուտ տիպի զարդերի հավաքածուներ,
  • Փորագրանկարների արտատիպեր (էստամպներ)։

Բացի չինական արվեստի հարուստ հավաքածուից, թանգարանում կան նաև ճապոնական և կորեական արվեստները ներկայացնող հավաքածուներ։

Jusqu’à 50% de réduction sur les produits reconditionnés

Գործնական տեղեկություններ

Թանգարանը գտնվում է Փարիզի 8-րդ շրջանում, Մոնսո պարկին հարակից, Villiers և Monceau մետրոների կայաններում։

Թանգարանը զբաղեցնում է այն տարածէը, որը Անրի Չերնուսկին հատուկ պատրաստել էր իր հավաքածուի համար։

Թանգարանի հասցեն՝ 7 avenue Vélasquez, 75008 Paris:
Թանգարանը բաց է երեքշաբթիից մինչև կիրակի օրերը, 10:00-ից մինչև 18:00-ը։ Փակ է միայն երկուշաբթի օրերին։

Պատկերասրահ

Հավաքածուներ

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Cernuschi Museum official website (French, English, Chinese, Japanese)
  • Paris Musées official website
  • Marie-Thérèse Bobot, The Chinese Collections of the Cernuschi Museum: General Guide, Paris-Musées, 1993. ISBN 2-87900-154-4.
  • Waldemar George, "Art in Paris: The Cernuschi Museum", The Burlington Magazine for Connoisseurs, Vol. 50, No. 290 (May, 1927), pp. 283–284.
  • Vadime Elisseeff, Bronzes Archaïques Chinois Au Musée Cernuschi (Archaic Chinese Bronzes), L'Asiathèque, 1977.
  • Cernuschi Museum feature on Paris Walking Tours website
Turnbull & Asser

Արտաքին հղումներ

  • Թանգարանի պաշտոնական կայքը

Text submitted to CC-BY-SA license. Source: Չերնուսկի թանգարան by Wikipedia (Historical)


Langue des articles



Powered by Shutterstock

Quelques articles à proximité