Ջերսի Սիթի, Նյու Ջերսի


Ջերսի Սիթի, Նյու Ջերսի


Ջերսի Սիթին (անգլ.՝ Jersey City), Նյու Ջերսի նահանգի (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) երկրորդ ամենախիտ բնակեցված քաղաքն է՝ Նյուարկից հետո: Այն Հուդզոն շրջանի նստավայրն է, ինչպես նաև նրա ամենամեծ քաղաքը։ 2014 թվականին Ջերսի Սիթիում բնակչության թիվը հասավ 262.146

2010 թվականիՆ ԱՄՆ-ում անցկացված մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թիվն էր 247.597: Նյու Յորքի մետրոպոլիայի տարածքում Ջերսի Սիթին սահմանակից է Հուդզոն գետին արևելյան կողմից, Վերին Նյու Յորքին, Հեքընսեք գետին և Նյուարկ Բեյին։ Նավահանգիստ մտնելու 11 մղոն (18 կմ) երկարությամբ երկաթուղային կապերով, քաղաքը հանդիսանում է կարևոր տրանսպորտային սահման և Նյու Յորք նավահանգստի ու Նյու Ջերսիի արտադրական կենտրոն։ Մանհեթենի Ֆինանսական և սպասարկման ոլորտներում, ինչպես նաև տրանզիտ հասանելիության գործում մեծ դեր են խաղացել Ջերսի Սիթիի ծովեզրյա շրջանների վերակառուցումը և բիզնես շրջաններում ազգային խոշոր կենտրոնների ստեղծումը։

1930 թվականի մարդահամարի տվյալներով Ջերսի Սիթիի բնակչության թիվը հասնում էր 316.715-ի։ Կես դարի ընթացքում բնակչության թիվը կտրուկ անկում ապրեց՝ հասնելով 223.532: Սակայն 1980 թվականից հետո բնակչության թիվը հասել է 231.074-ի՝ 2010 թվականին գրանցելով 7,542 (+3,1%) աճ։ Ըստ 2000 թվականի մարդահամարի տվյալների, գրանցվել է 5.0% աճ (11.518):

Պատմություն

Լենապե և Նոր Նիդեռլանդներ

Երկիրը, որի փոխարեն այժմ Ջերսի Սիթին է, Լենապեն էր՝ բնակեցված ցեղերով, որոնք հետագայում կոչվեցին հնդկական դելավերներ։ 1609 թվականին Հենրի Հուդզոնը փնտրում էր այլընտրանքային ճանապարհ դեպի արևելյան Ասիա՝ խարսխելով իր փոքր Հալվե Մայեն նավը (անգլերեն՝ Half Moon) Սենդի Հուքում, Հարսիմուս և ՈՒիհեվքըն ծոցերում և այն շրջաններում, որը հետագայում կոչվեց Հյուսիսային Գետ։ Ծախսելով 9 օր նա հետազոտեց տարածքը, հանդիպեց այդ շրջանի բնակիչներին նա նավարկեց դեպի հյուսիս՝ Ալբանիա։ 1621 թվականին Հոլանդիայում կազմավորվեց West India Company-ն՝ նոր տարածքը կառավարելու համար։ 1623 թվականին Նոր Նիդեռլանդները դարձավ Հոլանդիայի նահանգ, որի գլխավոր գրասենյակը Ամստերդամում է։

Միքայել Ռեյնիերզցը ստացավ դրամաշնորհ այն պայմանով, որ նա 4 տարվա ընթացքում կստեղծի ոչ քիչ, քան 50 անձ ունեցող բնակավայր։ Նա ընտրեց Հուդզոն գետի (Հյուսիսային գետ) արևմտյան ափը և ձեռք բերեց հող Լենապեից։ Այս գրանտը թվագրվում է 1630 թվականի նոյեմբերի 22-ին և համարվում է ամենավաղ հայտնի տեղափոխումը Հոբոկեի և Ջերսի Սիթիի համար։ Միքայելը, այնուամենայնիվ, դարձավ այն կալվածատերերից, ովքեր չբնակեցրեցին տարածքը։ Նա ստիպված եղավ 1633 թվականին իր բոլոր խնայողությունները վերադարձնել ընկերությանը: Այդ տարի տունը կառուցվեց մի գաղութի վերակացուի կողմից և նա անվանեց այն Պավոնիա՝ լատիներենից թարգմանաբար Պողոս, որը նշանակում է սիրամարգ։

Կարճ ժամանակ անց, մեկ այլ տուն կառուցվեց Քորնելիուս Վան Վորսթի համար, ով հաջողություն ունեցավ վերակացու դառնալու և ում ընտանիքը քաղաքի զարգացման գործում ազդեցիկ դեր կարող էր ունենալ։ Շուտով Լենապեում գործերը վատացան մասամբ գաղութարարների և բնիկ ժողովրդի հակամարտությունները պատճառով, որոնք հանգեցրեցին մի շարք հարձակումների։ Քիևթի պատերազմի ընթացքում 1643 թվականի փետրվարի 25-ի գիշերը, Պավոնիայում սպանվեցին ավելի քան 80 դելավերներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Եղանակը Ջերսի Սիթիում
  • Պաշտոնական կայք
  • Jersey City List

Ջերսի Սիթի, Նյու Ջերսի


Langue des articles



Quelques articles à proximité