Aller au contenu principal

Դե լա Վիլլ թատրոն


Դե լա Վիլլ թատրոն




Դե լա Վիլլ թատրոն (ֆր.՝ Théâtre de la Ville, քաղաքային թատրոն), Ֆրանսիայի պարի թատրոններից մեկը, որը հանդիսանում է Փարիզի ամենահեղինակավոր թատրոններից մեկը։

Թատրոնի պատմություն

Դե լա Վիլլ թատրոնը կառուղվել է 1862 թվականին, ֆրանսիացի ականավոր ճարտարապետ Գաբրիել Ժան Անտուան Դավիթ նախագծով Ժորժ Օսմանի համար, ով հայտնի է որպես բարոն Օսման։ Թատրոնը կառուցվել է Շատլե թատրոնի առջևում, Փարիզի հենց սրտում գտնվող համանուն հրապարակում։

1871 թվականին, երբ Պրուս-Ֆրանսիական պատերազմի ժամանակ Փարիզը շրջապատված էր գերմանացիների կողմից, թատորնը ավերվել էր։ Բայց արդեն երեք տարվա ընթացքում այն վերականգնվել է։

Տարբեր թվականներին թատրոնը փոխել են իր անվանումը։ 1898 թվականին այն ստացել է «Ազգերի թատրոն» անվանումը։

1949 թվականին թատորնը կրեց Սառա Բեռնարի անունը, ով անձնվիրաբար աշխատել էր դրա վրա։

1968 թվականին թատրոնը հրաժարվել է սովորական թատերական բեմադրություններից և դարձել է պարարվեստի թատրոն, հրաժարվելով Սառա Բեռնարի անվան թատրոն անվանումից։

Ժան Մերկյուրի (Jean Mercure) գլխավորությամբ, ով 1985 թվականին փոխարինել է Ժերար Վիոլետին (Gérard Violette), պարը կենտրոնական տեղ է զբաղեցրել թատրոնում։

1990 թվականին հեղինակություն է վայելել ֆրանսիական նոր պարի դպրոցը, որի ներկայաուցիչնեչը գրավել են հանդիսատեսին հրաշալի յուրօրինակ հումորով, անկանխատեսելի ճկունությամբ, անսովոր կերպարներով։ Այդ ժամանակ բելգիացի, անգլիացի, հոլանդացի պարուսույցներ և գերմանական ժամանակակից պարի Պին Բաուշ խմբի համագործակցության շնորհիվ՝ Դե լա Վիլլ թատրոնը մեծ հեղինակություն է ձեռք բերել Եվրոպայում։ Իր հաջողության ահմար թատրոնը մեծապես պարտական է «Վուպերտալի տիկինը» ներկայացմանը, որի պրեմիերան կայացել է Դե լա Վիլլ թատրոնում, որն ունի տեխնիկականն մեծ հնարավորություններ։

JBL PARTYBOX ENCORE

Անվանումներ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Jean Mercure, un théâtre de la ville par Paul-Louis Mignon, éditions Paris Bibliothèque, 2002.
  • Théâtre de la Ville de Paris par Valentin Dufour et Gabriel Michel de La Rochemaillet, éditions Bibliobazaar, 2008.

Արտաքին հղումներ

  • Դե լա Վիլլ թատրոնի պաշտոնական կայքը
  • Թատրոն դե լա Վիլին. փարիզյան ժամանակակից պարի տաճար
Collection James Bond 007

Text submitted to CC-BY-SA license. Source: Դե լա Վիլլ թատրոն by Wikipedia (Historical)


Langue des articles



PEUGEOT 104

Quelques articles à proximité