Aller au contenu principal

Տահիտցի կանայք լողափին


Տահիտցի կանայք լողափին




Տահիտցի կանայք լողափին (ֆր.՝ Femmes de Tahiti), Պոլ Գոգենի 1891 թվականին ստեղծած կտավը։ Ընդգրկված է Փարիզի Օրսե թանգարանի հավաքածուում RF 2765 համարի ներքո։

Պատմություն

1891 թվականին Գոգենը մեկնել է Տահիտի կղզի, որը նրա պատկերացմամբ պարզունակ մի կղզի էր։ Արվեստագետն ուզում էր այնտեղ ապրել «զմայլանքի, հանգստության և արվեստի» մեջ։ Ֆինանսական դժվարություններն ու գեղագիտական մտահոգությունները նրան ստիպում էին փախչել և «ազատություն գտնել»։

Նկարիչը կտավը տվել է տահիտցի կապիտան Առնոյին, ով էլ այն նվիրել է իր դստերը, ում մոտ նկարը գտնվել է մինչև 1920 թվականը։ 1920-1923 թվականներին կտավը գտնվել է վիկոնտ Գի դե Շոլեի հավաքածուում։ 1923 թվականին որպես նվեր հանձնվել է պետական թանգարանին։

  • 1923 Լուվրի թանգարան
  • 1923-1929 Լյուքսեմբուրգի թանգարան
  • 1929-1947 Լուվրի թանգարան
  • 1947-1986 Ժյո դը պոմի ազգային թանգարան
  • 1986 թվականից՝ Օրսե թանգարան
JBL PARTYBOX ENCORE

Նկարագրություն

Գոգենը կտավը ստեղծել է Տաիտիում գտնվելու սկզբնական շրջանում, երբ նա պատկերում էր տահիտցիներին զբաղված իրենց առօրյա գործերով։ Կտավում Գոգենը պատկերել է երկու կնոջ Խաղաղօվկիանոսյան Տահիտի կղզու ափին։ Կանայք նստած են ավազին։ Նրանցից մեկը նայում է դիտողին, մյուսը՝ ոչ։ Ձախ կողմում պատկերված երիտասարդ կինը նստած է մեջքով դեպի դիտողը, գլխիկոր, անտարբեր։ Նա հագել է կարմիր պարեո, մարմնի շուրջ պտտված կտորը շրջազգեստ է դարձել։ Սև մազերը հավաքված են դեղին ժապավենով, մազերին ամրացված է նաև սպիտակ ծաղիկ։ Աջ կողմում պատկերված կինը նայում է դիտողին։ Նա նստել է ոտքերը խաչված, հագին՝ միսիոներական ազդեցություն հիշեցնող ամբողջական զգեստ։

2006 թվականին նկարը թողարկվել է նամականիշի վրա «2006 - Les Impressionnistes» անվանումով։

Parau api

1892 թվականին Գոգենը ստեղծել է նմանատիպ կտավ, որն անվանել է Parau api, (Տահիտիի երկու կանայք), որը գտնվում է Դրեզդենի Galerie Neue Meister-ում։ Տահիտի լեզվով "parau" նշանում է բառ, իսկ "api"՝ նոր, "parau api"՝ նորություններ։ Նմանատիպ ողջույնի ձև է՝ "Eaha te parau api", «Դեհ, ի՞նչ նորություն»։

Ծանոթագրություններ

Մատենագիտություն

  • Mandel Gabriele Sugana, Tout l'œuvre peint de Gauguin, Paris, Flammarion,‎ 2008, 119 p. (ISBN 978-2080112187)
  • Bengt Danielsson, Gauguin à Tahiti et aux îles Marquises, Papeete, Éditions du Pacifique,‎ 1975, 327 p. (ISBN 978-2857000570)
Collection James Bond 007

Արտաքին հղումներ

  • Tahitian Women on the Beach

Text submitted to CC-BY-SA license. Source: Տահիտցի կանայք լողափին by Wikipedia (Historical)


Langue des articles




Quelques articles à proximité