
Փախուստ դեպի Եգիպտոս (ֆր.՝ La Fuite en Égypte), ֆրանսիացի նկարիչ Նիկոլա Պուսենի 1657-1658 թվականներին ստեղծած կտավը, որը ի սկզբանե գտնվել է Լուվրում, այնուհետև տեղափոխվել է Լիոնի կերպարվեստի թանգարան և ներկայացվում է R.F. 2008-1 համարի ներքո։
Կտավն ունի 98 սմ բարձրություն, 133 սմ լայնություն, նյութը՝ կտավ յուղաներկ։
Կտավը ստեղծելիս նկարիչը հավանաբար ոգեշնչվել է նույն թեմայով իտալացի բարրոկո ոճի նկարիչ Անիբալե Կարաչիի կտավով։ 1986 թվականին նկարը հայտնվել է Վերսալի աճուրդում 80.000 ֆրանկ մեկնարկային գնով։ Այն 1,600,000 ֆրանկով գնել են Ռիչարդ և Ռոբերտ Պարդոները։ Ցուցասրահում ցուցադրվելու տարիներին այն ճանաչվել է որպես նկարչի վավերական աշխատանք։ Երկար դատավարությունից հետո որոշվել է նկարը կրկին տալ վաճառողին։ Սեփականատերը որոշել է աշխատանքը վաճառել ավելի քան 15 միլիոն եվրոյով։ Լիոնի կերպարվեստի թանգարանը սկսել է գումար հավաքել կտավը ձեռք բերելու համար։
2007 թվականի հուլիսին Լուվրը և Լիոնի կերպարվեստի թանգարանը վերջապես կարողանում են դրամահավաք իրականացնել և գնել նկարը։ Այն երբևէ հովանավորությամբ հավաքված ձեռքբերումներից ամենաթանկ աշխատանքն է՝ 17 միլիոն եվրո արժեքով (1 միլիոն եվրո տրամադրել է Լիոնի քաղաքապետը, 250,000 ֆրանկ Ռոնա-Ալպի շրջանը, 1 միլիոն Լուվրի թանգարանն իր սեփական միջոցներից, ավելի քան 18 հովանավորներ, ինչպիսիք են Gaz de France, որը տվել է 3 միլիոն եվրո, Total SA, AXA ձեռնարկությունները, Լիոնի բանկերը և մասնավոր բարերարներ)։ Աշխատանքը ձեռք է բերվել Լուվրի համար և Լիոնի կերպարվեստի թանգարան է տեղափոխվել 2008 թվականի փետրվարին Ժակ Սերեսերի (կտավի առաջին կոլեկցիոները և, հնարավոր է նաև, հովանավորը) հայրենի քաղաք։
Owlapps.net - since 2012 - Les chouettes applications du hibou