Մոնֆոկոն (կախաղան)


Մոնֆոկոն (կախաղան)




Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոնֆոկոն (այլ կիրառումներ)

Մոնֆոկոն (ֆր.՝ Gibet de Montfaucon), Փարիզից (Ֆրանսիա) հյուսիս-արևելք, կոմս Ֆալկոնի տիրույթներում, 13-րդ դարում կառուցված հսկայական քարե կախաղան։ Ստացել է Մոնֆոկոն անունը (ֆր.՝ mont՝ սար, և ֆր.՝ faucon՝ բազե, բառացի՝ Բազեի սար)։ Մոնֆոկոնում միաժամանակ հնարավոր էր կախել 45 մարդ։ Շինությունը չի պահպանվել։

Պատմություն

Ընդունված է, որ շինությունը կառուցվել է 13 և 14-րդ դարերի սահմանին, Ֆիլիպ IV Գեղեցիկի խորհրդական Անգերան դե Մարինյիի նախագծով։ Նրա մտահղացմամբ բազմաթիվ քայքայվող դիակների տեսքը պետք է թագավորի հպատակներին սարսափեցներ և ետ պահեր լուրջ հանցագործություններից։ Բախտի հեգնանքով Մարինյիին նույնպես կախել են Մոնֆոկոնում։

Jusqu’à 50% de réduction sur les produits reconditionnés

Կառուցվածք

Կախաղանը հիմքում քառակուսի, քարե հիմքի վրա եռահարկ շինություն էր։ Յուրաքանչյուր կողմը 14 մետր էր։ 12 մետր բարձրությամբ տասնվեց քարե սյուները և երեք շարք հորիզոնական հեծանները շինության երեք կողմերից յուրաքանչյուրում ստեղծում էին երկու մետր լայնությամբ և չորս մետր բարձրությամբ 15 բջիջ։ Հեծաններին ամրացրած էին շղթաներ, որոնցից կախում էին դատապարտյալներին։ Միաժամանակ հնարավոր էր կախել 45 մարդ։ Որոշ հին փորագրություններում պատկերված է, որ յուրաքանչյուր բջիջում կախված են երկու մարդ։ Այսպիսով, կախվածների քանակը կարող էր հասնել 90-ի։

Մահապատժի համար օգտագործվում էին շինության երեք պատերը, իսկ չորրորդը մարմինները բարձրացնելու և իջեցնելու համար նախատեսված, դարպասներով քարե աստիճան էր։ Դարպասների բանալիները դահիճների մոտ էին։ Դիակները մնում էին կախված մինչև լիովին քայքայվելը, որից հետո մնացորդները նետում էին շինության հիմքում գտնվող հատուկ հորը (ոսկրատուն), քանի որ քրիստոնեական սովորույթով կախվածների դիակները արգելված էր թաղել։ Վերին հարկում կախել են ազնվականներին, իսկ ներքևում՝ հասարակ մարդկանց։ Եղել են դեպքեր, երբ ազնվականին նվաստացնելու համար կախել են ներքևում։

Վերջին մահապատիժը Մոնֆոկոնում կատարվել է 1629 թվականին, որից հետո շինությունը անտերության է մատնվել, և 1760 թվականին լիովին ավերվել է։ 1790 թվականին գիլիոտինի ստեղծումից հետո քանդել են հսկայական շինության վերջին սյուները։ Այժմ կախաղանից ոչ մի հետք չի մնացել։ Նրա տեսքը կարելի է պատկերացնել դիտելով հին փորագրանկարները և կարդալով գրական հիշատակությունները։

Նմանատիպ կառույցներ այլ երկրներում

1571 թվականին Լոնդոնի մոտակայքում՝ Թայբերն գյուղում (Ներկայիս Հայդ Փարքի շրջան) տեղադրվել է հայտնի Թայբըրնի ծառը՝ կախաղանը, որ հնարավորություն էր տալիս կախել միաժամանակ 24 դատապարտյալի։ Քանդվել է 18-րդ դարում։ Գտնվել է ժամանակակից Մարմարե դարպասից ոչ հեռու, ինչը փաստող հուշատախտակ է տեղադրված։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Turnbull & Asser

Արտաքին հղումներ

  • Կախաղանի նկարագիրը Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպում Archived 2015-05-06 at the Wayback Machine. (ֆր.)
  • "Caire (Rue du)"]. Dictionnaire administratif et historique des rues et des monuments de Paris (in French). Bureau de la Revue Municipale. 1855. p. 243. Retrieved 19 May 2013.
  • Hamilton, E. Blanche, "Paris under the Last Valois Kings", The English Historical Review, Vol. 1, No. 2 (Apr., 1886), pp. 260–276, Oxford University Press, [ JSTOR]
  • Lacroix, Paul, A History of Manners, Customs and Dress During the Middle Ages and Renaissance Period, reprint BoD – Books on Demand, 2011, ISBN 3864030161, 9783864030161, [ google books]
  • Sumption, Jonathan, The Hundred Years War: Trial by Battle, Volume 1 of The Hundred Years War, 1999, University of Pennsylvania Press, ISBN 0812216555, 9780812216554, [ google books]

Text submitted to CC-BY-SA license. Source: Մոնֆոկոն (կախաղան) by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité