Aller au contenu principal

Նկարչի այգին Ժիվերնիում


Նկարչի այգին Ժիվերնիում




Le Jardin de l'artiste à Giverny (անգլ.՝ The Artist's Garden at Giverny, հայերեն՝ Նկարչի այգին Ժիվերնիում), Կլոդ Մոնեի 1900 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Փարիզի Օրսե թանգարանում։ Կտավն ունի 81,6 սմ բարձրություն, 92,6 սմ լայնություն, նյութը՝ յուղաներկ։

Պատմություն

Կտավը նկարչի՝ Ժիվերնիի իր այգու բազմաթիվ նկարներից մեկն է։ Նկարում պատկերված են մանուշակագույն և վարդագույն երանգներով հիրիկների շարքեր։ Ծաղիկները պատկերված են ծառերի տակ, և սողոսկող լույսի շնորհիվ՝ նրանց գույների երանգները փոխվում են։ Այն հատվածներում, որտեղ ծառերը փակում են լույսի շողը, ծաղիկները ավելի մուգ են, ճյուղերից թափանցող արևի շողերը տարածքը լցնում են մանուշակագույն, վարդագույն, բաց մանուշակագույն և սպիտակ երանգներով։ Ծառերից այն կողմ նշմարվում է Մոնեի տունը։

Մոնեն այս կտավը ստեղծել է 60 տարեկան հասակում։ Ըստ Ուիլյամ Սեյթսի՝ այս տարիքում նա վերլուծել է այն, ինչն ավելի է նկատել. «առարկան, զգացողությունը, պատկերազարդ առարկաները, բոլորը նույնական են»։

1900 թվականին Մոնեն ձեռնամուխ է եղել երկու խոշոր նախագծերի՝ Թեմզա գետին և իր՝ Ժիվերնիի պարտեզներին նվիրված շարքերին, որտեղ պատկերել է իր՝ հայտնի ջրաշուշանների կտավները՝ «Ջրաշուշանների լճակը» (Բոստոնի գեղարվեստի թանգարան)։

Արվեստի դիլեր, հավաքորդ Պոլ Դյուրան Ռուելը ցուցադրել է Մոնեի վերջին աշխատանքները, այդ թվում նաև ջրաշուշանների շարքերը։

JBL PARTYBOX ENCORE

Պարտեզ

Մոնեն աշխատել է իր պարտեզում, մշակել ծաղիկներ, որոնք 1883 թվականից մինչև նրա կյանքի վերջը դարձել են իր կտավների թեմաները։

Համեմատական կտավներ

Ցուցահանդեսներ

«Le Jardin de l'artiste à Giverny» կտավը բացի Ֆրանսիայից ցուցադրվել է նաև Ավստրալիայում, Բելգիայում, Կորեայում, Ճապոնիայում, Իտալիայում, Շվեյցարիայում և ԱՄՆ-ում։

Ծանոթագրություններ

GIUSEPPE ZANOTTI TIFA

Text submitted to CC-BY-SA license. Source: Նկարչի այգին Ժիվերնիում by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité