Դպրոցասեր տիկնանց վարժարան


Դպրոցասեր տիկնանց վարժարան


Դպրոցասեր տիկնանց վարժարան, ամենօրյա դպրոց։

Հիմնումը

Հիմնվել է 1879 թվականին, Կոստանդնուպոլսում՝ հայ մտավորական կանանց նախաձեռնությամբ և հանրության նյութական օժանդակությամբ՝ Արևմտյան Հայաստանի հայաբնակ վայրերի վարժարանների համար ուսուցչուհիներ պատրաստելու նպատակով։

Մեծ եղեռնի տարիներին

1896 թվականին փակվել է և վերաբացվել 1908 թվականին։ Մեծ եղեռնից հետո դարձել է որբանոց։

Տեղափոխություններ

1922 թվականին տեղափոխվել է նախ Սալոնիկ (Հունաստան), ապա՝ Մարսեր 1928 թվականից հաստատվել է Փարիզի Ռենսի արվարձանում՝ արդիական հարմարություններ ունեցող շենքում (գնվել է ՀԲԸՄբարերար Տիգրան Քելեկյանի միջոցներով)։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը (1939) վարժարանին կից գործել են կարուձևի արհեստանոցներ, մեքենագրության, սղագրության, հիվանդապահության բաժիններ։ 1948 թվականից ֆրանսիական կառավարությունն այն ճանաչել է որպես երկրորդական (միջնակարգ) վարժարան։

Ծրագիրը

Առաջնորդվում է ֆրանսիական դպրոցների պետական ծրագրով։ Հայոց պատմությունն ու Հայաստանի աշխարհագրությունը դասավանդվում են հայերենով։ Ունի երգչախումբ։ Պահվում է ՀԲԸՄ-ի, Տիկնանց խնամակալության միության և այլ հայ բարեգործական կազմակերպությունների միջոցներով, ինչպես նաև անհատների նվիրատվություններով։ Մինչև 1960-ական թվականների իգական միակ գիշերօթիկ վարժարանն էր սփյուռքում (ներկայումս՝ երկսեռ)։ 1995 թվականին աշակերտների թիվը՝ 220, ուսուցիչներինը՝ 23։


Text submitted to CC-BY-SA license. Source: Դպրոցասեր տիկնանց վարժարան by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité