Ռյու-դյու-Շա-քի-Պեշ


Ռյու-դյու-Շա-քի-Պեշ




Ռյու-դյու-Շա-կի-Պեշ (ֆր.՝ rue du Chat-qui-Pêche, Կատու-Ձկնորսի փողոց), փողոց Փարիզի 5-րդ շրջանում, միացնում է Սեն Միշել ափամերձ տարածքը և Յուշետ փողոցը։ Ունենալով 1,80 մ լայնություն և 29 մ երկարություն, համարվում է Փարիզի ամենանեղ փողոցը (չնայած նրա անվանումը վիճարկում է Սանտյե-դե-Մերիզյեն (ֆր.՝ Sentier des Merisiers) Փարիզի XII շրջանում) և ամենափոքրերից մեկը։

Պատմություն

Փողոցը հայտնի է 1540 թվականից։ Այդ ժամանակ մերձափնյա տարածք, որպես այդպիսին, գոյություն չուներ, և փողոցը աստիճան էր հանդիսանում, որ տանում էր ուղիղ Սենայի մոտ։ Սկզբնապես այն կոչվում էր rue des Étuves («Բաղնիքային փողոց»), ապա անվանումը փոխվեց՝ rue du Renard («Աղվեսի»)։

Jusqu’à 50% de réduction sur les produits reconditionnés

Արվեստի մեջ

  • Հունգարացի գրող Յոլան Ֆյոլդեշը (հունգ.՝ Földes Jolán), որը երկար ժամանակ բնակվել է Փարիզում, գրել է «Կատու-ձնկորսի փողոց» անունով վեպ, որը հրատարակվել է 1936 թվականին և թարգմանվել է աշխարհի տարբեր լեզուներով։
  • Արգենտինացի բանաստեղծ Խուան Հելմանը հիշատակում է փողոցը իր El botánico բանաստեղծության մեջ։
  • Փողոցին է նվիրված շվեյցարական Recto Verso խմբի նույնանուն երգը։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • La rue du Chat-qui-Pêche(ֆր.) // L'illustration. — 1936.
  • Агалакова Ж. Всё, что я знаю о Париже.

Turnbull & Asser


Text submitted to CC-BY-SA license. Source: Ռյու-դյու-Շա-քի-Պեշ by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité

Non trouvé