Նիկե Սամոթրակյան


Նիկե Սամոթրակյան




Նիկե Սամոթրակյան, Նիկե աստվածուհու մարմարե հին հունական քանդակ (մ. թ. ա. 2-րդ դար), որ հայտնաբերվել է հունական Սամոթրակի կղզում` կաբիրաների սրբավայրում։ Քանդակը 1863 թվականին հայտնաբերել է ֆրանսիացի հյուպատոս, հնագետ Շառլ Շամպուազոն։ Նույն թվականին էլ այն ուղարկվել է Ֆրանսիա։

Ստեղծման ժամանակաշրջան

Քանդակագործը Պիթոկրիտն է` հունական Լինդոս կղզուց։ Քանդակը հայտնաբերողները կարծել են, որ այն կանգնեցվել է մ. թ. ա. 295-289 թվականների միջակայքում մակեդոնացի զորավար Դեմետրիոս I Պոլիորկետի` մ. թ. ա. 306 թվականին Սալամինի ճակատամարտում տարած հաղթանակի պատվին։ Սամոթրակիի հնագիտական թանգարանը այժմ էլ այդ տեսակետն է պաշտպանում։ Կերամիկայի մնացորդների ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ պատվանդանը ստեղծվել է մ. թ. ա. 200 թվականին, չնայած որոշ ուսումնասիրողներ ընդունում են մ. թ. ա. 250 կամ 180 թվականը։ Մեկ այլ եսակետի համաձայն էլ արձանը ստեղծվել է մ. թ. ա. 200-190 թվականները։ Քանդակը պատկերված է մակեդոնական դրամների վրա, իսկ Սամոթրակի կղզին մեծ դեր է խաղացել հելլենիստական Մակեդոնիայի շրջանում։ Առավել հավանական է, որ քանդակը նվիրված է Կոս կղզու ճակատամարտին (մ. թ. ա. 263), երբ իրար են բախվել Մակեդոնիայի արքա Անտիգոն II Գոնատի և Պտղոմեոս II-ի զորքերը (հաղթել է առաջինը)։ Կա նաև տեսակետ, որ արձանը կանգնեցվել է Ամորգոսի ճակատամարտի պատվին (մ. թ. ա. 322):

Jusqu’à 50% de réduction sur les produits reconditionnés

Նկարագրություն

Քանդակը ստեղծվել է հաղթանակի աստվածուհի Նիկեի պատվին ծովային ճակատամարտից հետո։ Այն տեղադրել են ծովի վրա կախված ժայռին, իսկ պատվանդանը ներկայացրել է ռազմանավ։ Ամենակարող Նիկեն` քամուց ծածանվող զգեստով, պատկերված է առաջ նետվելու դիրքով։ Նուրբ, բարակ շղարշից երևում է աստվածուհու ուժեղ ու ձիգ մարմնի հրաշալի կազմվածքը։ Նրա հաստատուն քայլը և արծվային թևերի հպարտ բացվածքը առաջացնում են հաղթանակի բերկրանքի զգացում։

Ներկայումս Նիկեի քանդակը գտնվում է Լուվրում Ma 2369 համարի ներքո։

Քանդակը պատրաստված է մարմարից, նավը` գորշ լարթիական մարմարից (Հռոդոս)։ Աջ թևը վերկանգնված է գիպսից։ Քանդակը զուրկ է թևերից ու գլխից։ Հետագա պեղումների ընթացքում հայտնաբերվել են քանդակի այլ մասեր. 1950 թվականին հնագետների խումբը` Կառլ Լեմանի գլխավորությամբ, հայտնաբերել է աջ ձեռքը, որ հայտնվել էր մեծ քարի տակ` քանդակի հայտնաբերման տեղից ոչ հեռու։

Ժամանակակից կրկնօրինակներ և հիշատակումներ

Կան քանդակի բազում կրկնօրինակներ ամբողջ աշխարհում։ Դրանցից մեկը կանգնեցված է Լաս Վեգասում` «Կեսարի պալատ» (Caesars Palace) խաղատան առջև։ Ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնության մրցանակը ձևավորված է եղել քանդակի տեսքով։

Արձանը Ֆրենկ Լլոյդ Ռայթի սիրելի գործն է եղել, այդ պատճառով էլ նա շատ է օգտագործել դրա կրկնօրինակները իր տարբեր նախագծերում։

Քանդակի ամենամեծ կրկնօրինակը գտնվում է Փենսիլվանիա նահանգում` բարձունքին գտնվող ռազմական զբոսայգում։ Փենսիլվանացի քանդակագործ Սամուել Մուրեյի հեղինակած 28 ոտնաչափ ունեցող քանդակը (1911) կրում է Նյու Յորքում գտնվող Նիկեի մեկ այլ քանդակի ազդեցությունը, որի հեղինակն է ամերիկացի քանդակագործ Աուգուստուս Սենտ-Գաուդենսը։

Շվեդ հեղինակ Գունար Էկելյոֆը Նիկեին դարձրել է «Սամոթրակիի հաղթանակը» բանաստեղծության հերոսը, որտեղ աստվածուհին, տարածելով թևերը, ազատության կոչ է անում` նացիզմի դեմ պայքարելով։

Քանդակի` ճիշտ նույն չափերով կրկնօրինակը կա Օհայո նահանգում` համալսարանական գրադարանի առաջ։ Նույն չափերով մեկ այլ կրկնօրինակ պահվում է Նյու Յորք նահանգի Սիրակուզա համալսարանի մոտ։ Մեծությամբ երկրորդ կրկնօրինակը գտնվում է Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում. այն ունի 10 ոտնաչափ (3 մ) բարձրություն։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Giuseppe Zanotti

Արտաքին հղումներ

  • Քանդակի 3D պատկերը
  • <>cnt_id=10134198673226919&CONTENT<>cnt_id=10134198673226774&CURRENT_LLV_CHEMINEMEN Քանդակը Լուվրում

Text submitted to CC-BY-SA license. Source: Նիկե Սամոթրակյան by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité