Սեն-Մանդե


Սեն-Մանդե


Սեն-Մանդե՛ (ֆր.՝ Saint-Mandé), համայնք Ֆրանսիայում` Իլ-դը-Ֆրանս արևելյան արվարձանի Վալ-դը-Մարնե հատվածում։ Այն գտնվում է Փարիզի կենտրոնից 5.3 կմ հեռավորության վրա։ Համայնքը Իլ-դը-Ֆրանսի վեցերորդ ամենափոքր տարածքն է, և հետևաբար, Եվրոպայի ամենախիտ բնակեցված համայնքն է։ Այն տեղակայված է Փարիզի 12-րդ շրջանի եզրին` Պորտ դը Վինսենի և Պորտ դը Սեն-Մանդե՛ի մոտակայքում։ Քաղաքի նշանաբանն է «Կրեսկո և Ֆլորեսկո», որը նշանակում է «Ես մեծանում և ծաղկում եմ»։

Պատմություն

1860 թ. հունվարի 1-ին Փարիզը ընդարձակվեց՝ միանալով հարևան համայնքներին։ Այդ պատճառով, Սեն-Մանդե՛ համայնքի շուրջ 2/3-ը միացավ Փարիզին, և այժմ այն կազմում է Փարիզի ստորաբաժնի Բել-Աիր և Փիքփուս թաղամասերը։

1929 թվականին Սեն-Մանդե՛ համայնքը կորցրեց տարածաշրջանի մեկ-քառորդը, երբ Փարիզը միացավ Բուա դը Վենսենին (Bois de Vincennes), որի մի փոքր մասը պատկանում էր Սեն-Մանդե՛ին։ 1860 և 1929 թթ. տարածաշրջանային կորուստներից հետո վերջինս դարձավ որպես փոքր ծայրամասային համայնք։ 


Անհատներ

  • Շառլ Բերլինգ, դերասան
  • Մորիս Բուատել, նկարիչ
  • Արմանդ Կարրել, քաղաքական գրող, ով այնտեղ զոհվեց մենամարտի ժամանակ
  • Կլոդետ Կոլբերտ, դերասանուհի
  • Ժորժ Կուրտելին, գրող 
  • Բրունո Կրեմեր, դերասան
  • Ֆրեդերիկ Դիեֆենտալ, դերասան
  • Ջուլիետտա Դրուե, Վիկտոր Հյուգոյի սիրուհին ---
  • Ալֆրեդ Գրեվեն, ծաղրանկարիչ, Գրեվեն թանգարանի հիմնադիր 
  • Ժորժ Գինեմեր, օդաչու
  • Չարլզ Նունգեսսեր, օդաչու
  • Ջուլիետտա Բենզոնի, վիպագիր
  • Ալեքսանդր Դավիդ-Նեել, արևելագետ

Տրանսպորտ

Քաղաքապետարանն անցնում է հյուսիս-հարավային հիմնական "Avenue du Général-de-Gaulle" առանցքով, (նախկինում հայտնի "Rue de la République" անվանմամբ), իսկ արևելք-արևմտյան առանցքով անցնում է "Avenue de Paris"-ն։ Համայնքի մյուս կարևոր և պատմական փողոցը "Chaussée de l'Étang"-ն է, որը ձգվում է "Bois de Vincennes"-ի երկայնքով։ Սեն-Մանդե՛ն սպասարկվում է Փարիզի մետրոյի N1 գծի Սեն-Մանդե՛ կայարանի կողմից։  

Կրթություն

Դպրոցները ներառում են.

  • Նախնական դպրոցներ/մանկապարտեզներ. Պոլ Բեղտ, Կարլ Դիժոն, Լա Տուղնել, Ե.Գ. Տիյյոն 
  • Տարրական դպրոցներ. Պոլ Բեղտ, Կարլ Դիժոն, Ե.Գ. Տիյյոն 

Կրտսեր դպրոցականներին սպասարկում են Ecole & Collège Decroly-ն և Collège Jacques Offenbach-ը։

Ensemble Scolaire St Michel de Picpus մասնավոր դպրոցի համակարգը շարունակում է մնալ Սեն-Մանդե՛ի երկրորդային լսարանը։

Քույր քաղաքներ

Սեն-Մանդե՛ի հետ քույր քաղաքներ են.

  • Ուոլթամ Ֆորեստ, Մեծ Բրիտանիա, սկսած 1956թ. ապրիլի 21-ից
  • Էշվեգե, Գերմանիա, սկսած 1989թ. սեպտեմբերի 23-ից
  • Կոնկորդ, Մասաչուսեթս, ԱՄՆ, սկսած 1997 թ. մարտի 15-ից 
  • Տրես Կանտոս, Իսպանիա, սկսած  2005 թ. մարտի 12-ից
  • Դռոգեդա, Իռլանդիա, սկսած 2011թ. սեպտեմբերի 9-ից 
  • Յանգգու, Հարավային Կորեա, սկսած 2011 թ. հոկտեմբերի 12-ից
Turnbull & Asser

Հղումներ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք Archived 2011-06-15 at the Wayback Machine. (ֆրանսերեն)

Text submitted to CC-BY-SA license. Source: Սեն-Մանդե by Wikipedia (Historical)


Langue des articles




Quelques articles à proximité