Փարիզի Աստվածամոր տաճար


Փարիզի Աստվածամոր տաճար




Փարիզի Աստվածամոր տաճար (Նոտղը Դամ դը Պաղի, ֆր.՝ Notre Dame de Paris, nɔtʁ dam də paʁi), կաթոլիկ եկեղեցի Փարիզի կենտրոնում, մայրաքաղաքի գլխավոր խորհրդանիշներից մեկը։ Տաճարը պատկանում է Փարիզի թեմին։ Տեղակայված է Սիտե կղզու արևելյան մասում՝ Փարիզի 4-րդ շրջանում։ Տաճարի տեղում եղել է Փարիզի առաջին քրիստոնեական եկեղեցին՝ Սուրբ Ստեփանոսի բազիլիկը, որն էլ իր հերթին կառուցվել է գալա-հռոմեական Յուպիտեր աստծու տաճարի հիմքերի վրա։ Գոթական տաճարը կառուցվել է Փարիզի եպիսկոպոս Մորիս դը Սյուլիի նախաձեռնությամբ՝ 1163-ից 1345 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Տաճարի խորանի հատվածը օծվել է 1182 թվականին։ Արևմտյան ճակատի և աշտարակների կառուցումն ավարտվել է XIII դարի երկրորդ քառորդին։ 1235 թվականից մեծ փոփոխությունների է ենթարկվել. նավի կոնտրֆորսերի միջև կառուցվել են մատուռներ (XIII դարի կեսեր), տրանսեպտի չափերն են մեծացրել (ճարտարապետեր՝ Ժան դը Շել, Պիեռ դը Մոնթրեյ), ավելացվել են դասի մատուռները (Պիեռ դը Շել, Ժան Ռավի) և դեամբուլատորիայի մեծ արկբուտանները (Ժան Ռավի, XIV դարի սկիզբ)։ XIX դարում Էժեն Էմանուել Վիոլե լը Դյուկի ղեկավարությամբ Ֆրանսիական հեղափոխությունից տուժած տաճարի արձանային հատվածը ռեստավրացիայի են ենթարկել, վերականգնել են նավի վարդակ պատուհանները և նոր ծայրաձող են տեղադրել։

Հետագայում՝ 1831 թվականին՝ Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» նովելի հրապարակումից հետո, կառույցի հանրաճանաչությունը վերածնվել է։ 1963 թվականի սկզբին տաճարի ճակատային հատվածը մաքրվել է դարերի ծխից և մրից՝ վերականգնելով իր իրական գույնը։ Մեկ այլ մաքրման և վերականգմնան արշավ է սկսվել 1991-2000 թվականներին։

Փարիզի Աստվածամոր տաճարը Փարիզի թեմի առաջնորդանիստ տաճարն է։ Յուրաքանչյուր տարի ավելի քան 12 միլիոն մարդ այցելում է տաճար, այդ իսկ պատճառով այն համարվում է Փարիզի ամենաշատ այցելվող հուշարձանը։

Տաճարի մուտքային մասը բաղկացած է երեք կամարներից։ Մեջտեղինը պատկերում է Ահեղ դատաստանը։ Բարձրության վրա պատկերված է Հիսուսը, իսկ նրա կողքերում առաքյալներն են, 6-ը՝ աջից, 6-ը՝ ձախից։ Ձախ կամարը նվիրված է Տիրամորը, աջը՝ Սուրբ Աննային։ Վերևում Բիբլիական թագավորներն են։ Կենտրոնում Վարդն է, Տիրամայրը Սրբերի հետ։

2019 թվականի ապրիլի 15-ին տաճարը հրդեհվել է։ Այն կրել է մեծ վնասներ այդ թվում քանդվել է սրածայր գմբեթը և վնասվել տանիքի 2/3-ը։ Ըստ նախնական վարկածի՝ հրդեհի պատճառը տաճարում ընթացող վերականգնողական աշխատանքներն են։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Փարիզի Աստվածամոր տաճարը Dasaran.am կայքում Archived 2016-09-05 at the Wayback Machine.

Text submitted to CC-BY-SA license. Source: Փարիզի Աստվածամոր տաճար by Wikipedia (Historical)


Langue des articles



PEUGEOT 504

Quelques articles à proximité