Թորսի


Թորսի


Թորսի (ֆր.՝ Torcy), համայնք Ֆրանսիայում, որը գտնվում է Իլ դը Ֆրանս երկրամասում։ Դեպարտամենտը Սենա և Մարնան է։ Գտնվում է Թորսի կանտոնի կազմում։ Կոմունայի շրջանը Թորսին է։

Համայնքի INSEE ծածկագիրն է 77468:

Համայնքը գտնվում է Փարիզից մոտ 22 կիլոմետր արևելք, Մելյոնից` 35 կիլոմետր հյուսիս։

Պատմություն

Առաջին անգամ` 868 թվականին բնակավայրը նշվեց որպես Torciacum, այնուհետև հայտնի դարձավ որպես Torcy-le-Grand, ապա Torcy-en-Brie և վերջապես` Թորսի ։


Բնություն և կլիմա

Թորսիում գերակշռում է բարեխառն կլիման։ Տարեկան ջերմաստիճանը հասնում է միջինը 650 միլիմետրի։

Ֆլորան և ֆաունան հարուստ են և բազմազան, ինչը պայմանավորված է անտառների և գետերի մեծ քանակությամբ։ Համայնքի տարածքում աճում է 167 բուսատեսակներ, որոնցից շատերը գտնվում են պաշտպանված վիճակում։

Բնակչություն

Համայնքի բնակչությունը 2010 թվականին կազմել է 22 425 մարդ։

Վարչություն

Տնտեսություն

2007 թվականին 15 763 բնակչից աշխատունակ տարիքում (15-64 տարեկան) 11846-ը տնտեսապես ակտիվ էին, 3917-ը՝ ոչ ակտիվ (ակտիվության ցուցանիշը 75.2% է, 1999 թվականին` 76.6%): 11 846 բնակչից ակտիվ աշխատել են 10 527 մարդ (5223 տղամարդ և 5304 կին), 1319՝ եղել են գործազուրկ (629 տղամարդ և 690 կին)։ 3917 ոչ ակտիվների մեջ 1903-ը եղել են ուսանողներ, 720-ը՝ կենսաթոշակառուներ, 1294-ը պասիվ են եղել այլ պատճառներով:.

GIUSEPPE ZANOTTI TIFA

Տեսարժան վայրեր

  • Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին (1863)։ Եկեղեցու մուտքի դռները պսակված են երեք նկարներով՝ «Թռիչք դեպի Եգիպտոս», «Հիսուսի մկրտությունը» և «Հիսուսն ու Սուրբ Պետրոսը»։
    • Բրոնզե զանգը (1779)։ Զանգի վրա փորագրված արձանագրությունն է` + L’an 1779 j’ay este bénite par Mr Jacques Le Blanc curé de Torcy […]. Marque des fondeurs : I.B. Robelet et I.B. Burte m’ont faite. Համարվում է պատմական հուշարձան 1942 թվականից
  • Շարմեի դղյակը։ Կառուցվել է 1900-1908 թվականներին քաղաքապետ Ալֆոնսո Դուվալեի կողմից։

Եղբայր քաղաքներ

  • Լինգենֆելդ (Գերմանիա , 1972 թվականից)
  • Գերվան (Շոտլանդիա, 1988 թվականից)

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • «Торси» (ֆրանսերեն)։ Ֆրանսիայի վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտ։ Արխիվացված օրիգինալից 2013-09-01-ին։ Վերցված է 2013-08-19 
  • «Торси» (ֆրանսերեն)։ cassini.ehess.fr։ Արխիվացված օրիգինալից 2013-09-01-ին։ Վերցված է 2013-08-19 

Text submitted to CC-BY-SA license. Source: Թորսի by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité