Փարիզի արդարադատության ամրոց


Փարիզի արդարադատության ամրոց




Արդարադատության ամրոց (ֆր.՝ Palais de Justice), շենք Սիտե կղզու վրա, Փարիզում։ Նախկինում հայտնի էր Սիտե ամրոց (ֆր.՝ Palais de la Cité) անվամբ։

Ավելի հին շենքերի՝ Սենտ Շապել մատուռի և նախկին թագավորական ամրոցի՝ Կոնսերժերի, որը հետագայում վերածվել է բանտի կազմում է ճարտարապետական ամբողջություն, որը զբաղեցնում է ավելի քան երեք կղզի։

Ժամանակակից շենքերը կառուցվել են թագավորական պալատի տարածքում, 1857-1868-ական թվականներին, ճարտարապետներ Ժոզեֆ Լուի Դյուկայի և Օնրե Դոմեյի նախագծով (նախագիծը առաջարկվել էր 1840-ական թվականներին, բաց հետաձգվել է 1848 թվականի Ֆրանսիական հեղափոխության պատճառով։ Շենքը զարդարված է Բոնասյո Ժան Մարիի քանդակներով։ 1868 թվականի հոկտեմբերին տեղի է ունեցել ամրոցի հանդիսավոր բացումը, բարոն Օսմանի գլխավորությամբ.

Մինչև օրս ամրոցում շարունակում են աշխատել ֆրանսիական դատական հիմնարկները, այդ թվում՝ Վճռաբեկ և Բողեքարկման դատարանները։ Գլխավոր մուտքը գտնվում է արևելյան ճակատում։

Դատական գործընթացներ

Ֆրանսիայում դատական գործընթացները հանրային են և գրավում են բազմահազարանոց հանդիսատեսի։ Արդարադատության դատարանի ամենահնչեղ գործընթացները.

  • 1880 թվական — Սառա Բեռնարի նկատմամբ դատական գործընթաց, այն բանի համար, որ նա խզել է Կոմեդի ֆրանսեզի հետ կնքած ցմահ պայմանագիրը։
  • 1893 թվական — Պանամայի սկանդալ
  • 1898 թվական — քաղաքական գործընթաց Էմիլ Զոլայի նկատմամբ, իր մեծանուն «Ես մեղադրում եմ» պամֆլետի համար։
  • 1906 թվական — Դրեյֆուսի դատը
  • 1917 թվական — մեղադրվել է լրտեսության մեջ և դատապարտվել մահապատժի պարուհի և լրտես Մատա Հարին։
  • 1932 թվական — Ֆրանսիայի նախագահ Պոլ Դումերի սպանության համար դատապարտվել է ռուս էմիգրանտ Պավել Գորգուլովը։
  • 1945 թվական — մարշալ Անրի Ֆիլիպ Պետենի դատը, թշնամուն գործակցելու պատճառով։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Փարիզի արդարադատության ամրոց by Wikipedia (Historical)


Langue des articles




Quelques articles à proximité