Արաբական աշխարհի ինստիտուտ (Փարիզ)


Արաբական աշխարհի ինստիտուտ (Փարիզ)


Արաբական աշխարհի ինստիտուտ (ֆր.՝ Institut du monde arabe), թանգարան Փարիզում, որը բացվել է 1987 թվականին Ֆրանսիայի և քսաներկու արաբական երկրների համագործակցության արդյունքում (Ալժիր, Բահրեյն, Ջիբութի, Եգիպտոս, Հորդանան, Իրաք, Եմեն, Կատար, Քուվեյթ, Լիբիա, Լիբանան, Մավրիտանիա, Մարոկկո, ԱՄԷ, Օման, Պաղեստին, Սաուդյան Արաբիա, Սիրիա, Սոմալի, Սուդան և Թունիս)։

Ստեղծման նպատակ

Ինստիտուտը ստեղծվել է Ֆրանսիային արաբական մշակույթին ծանոթացնելու, տարածելու, Ֆրանսիայի և արաբական աշխարհի միջև կամուրջ հաստատելու համար։

Ինստիտուտnւտն առանձնացնում է երեք կարևորագույն նպատակներ՝

  • արաբական աշխարհի, մշակույթի, լեզվի, արաբական քաղաքակրթության ուսումնասիրումը, խորացումը Ֆրանսիայում,
  • Ֆրանսիայի և արաբական աշխարհի մշակույթների փոխանակություն, հատկապես գիտությունների և տեխնոլոգիաների բնագավառում,
  • նպաստել արաբական աշխարհի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների զարգացմանը, արաբական աշխարհի և Եվրոպայի միջև ընդհանուր փոխըմբռնման ամրապնդմանը։

Շինություն

Ինստիտուտի շենքը տեղակայված է Փարիզի Հինգերորդ շրջանում՝ Սենայի ափին՝ Լատինական թաղամասում՝ այն տեղում, որտեղ նախկինում գտնվել են Սեն Վիկտոր աբբայությունը և Փարիզի գինետունը։

Շինության հարավային ճակատը զարդարված է ավանդական զարդաքանդակներով և ժամանակակից տեխնոլոգիաներով։ Շինության ապակե պատերի հետնամասում գտնվում է մետաղյա մաշրաբիան՝ պատրաստված արաբական զարդաքանդակներով, որն աշխատում է դիաֆրագմայի սկզբունքով՝ ավտոմատորեն իջեցնելով ճեղքվածքները արևային եղանակներին։

Թանգարան

Հավաքածու

Թանգարանի մշտական հավաքածուն միշտ թարմացվում է նոր ձեռքբերումներով և ընծաներով։ Բացի այդ, թանգարանը սերտ կապեր է հաստատում ինստիտուտի հիմնադիր պետությունների հետ, որն էլ արտահայտվում է ընծաների և ցուցանմուշների մշտական փոխանակությամբ։ Արաբական աշխարհի երկրները թանգարանը համարում են «արաբական թանգարանների թանգարան»։ 2005 թվականին Եմենից թանգարանին հանձնվեց շուրջ 50 բացառիկ ցուցանմուշ։

Թանգարանի դահլիճները գտնվում են շենքի ներքին բակի շուրջը և զբաղեցնում են 4-րդից 7-րդ հարկերը։ Այցելությունը տեղի է ունենում 7-ից 4-րդ հարկերում։

7-րդ հարկ․ նախաիսլամական ժամանակաշրջան

Յոթերորդ հարկի դահլիճներում ներկայացվում է արաբական աշխարհի հնագույն ժամանակաշրջանը։ Կոթողները և կավե առարկաները, պատրաստված փյունիկյան ժամանակաշրջանում, հիշեցնում են հզոր Կարթագենի մասին։ Թունիսից պեղված գտածոներն աշխարհին ցույց են տալիս արաբական աշխարհում հռոմեական տիրապետության ժամանակաշրջանը։ «Երջանիկ Արաբիան» ցուցադրվում է դարաշրջանների սահմանագծում, որտեղ ցուցադրվում են ալաբաստրե արձաններ, խճանկարներ և հախճասալիկներ։ Փյունիկյան կոթողներից մինչև եմենական հոտավետ լապտերները, Տանիտ աստվածուհու խորհրդանիշներից մինրև Քրիստոսի միացագիրը բացահայտում են այցելուներին իսլամական աշխարհի մասին։

6-րդ հարկ․ իսլամական արվեստի և գիտության ձևավորումը

Մուհամմադ մարգարեի մահվանից հետո նրա հետնորդները սկսեցին նվաճողական արշավանքներ իրականացնել` մահմեդականությունը տարածելով նորանոր երկրներում։ Դամասկոսից մինչև Բաղդադ ստեղծվեցին հզոր դինաստիաներ, որոնք հիմնադրեցին հրաշագեղ քաղաքներ։ Թանգարանի այս հատվածի մի շարք ցուցափեղկերում ցուցադրվում են հենց այս ժամանակաշրջանի ցուցանմուշներ։

Արաբական աշխարհի գիտության ծաղկումը ներկայացված է ձեռագրերի, աստրոլաբերի և այլ չափիչ գործիքների հավաքածուներով, որոնք թվագրվում են 9-րդ դարից։ Արաբական երկրների տիրակալները մեծ ավանդ են ներդրել, որպեսզի տարածվեն մաթեմատիկան, ֆիզիկան, ատղագիտությունն ու բժշկությունը։

4-րդ հարկ․ արաբամահմեդական մշակույթի ծաղկում

4-րդ հարկի ցուցասրահը աշխարհագրական տեսանկյունից բաժանվում է 3 խմբի․

  • Մաղրիբ և Անդալուզիա
  • Սիրիա և Եգիպտոս
  • Իրան, Կենտրոնական Ասիա, Թուրքիա և Հնդկաստան։

Ներկայացված ցուցանմուշները (կերամիկա, ապակի, փայտ) վկայում են 10-18-րդ դարերի արաբ վարպետների կատարյալ տեխնիկայի մասին։ Առանձին սենյակ հատկացված է արաբական գորգերին։

Մշտական ցուցահանդեսից բացի, թանգարանը պարբերաբար անցկացնում է ժամանակավոր ցուցադրություններ։

Ընդհանուր տեղեկություններ

  • Թանգարանը գտնվում է Փարիզի Հինգերորդ շրջանի 1, rue des fossés Saint-Bernard, Place Mohammed V, 75236 PARIS CEDEX 05 հասցեում

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Official website
  • imarabe.org, site de l'Institut du monde arabe
  • ima-tourcoing.fr, site de l'Institut du monde arabe de Tourcoing
  • Offizielle Website
  • Marc Zitzmann: „Mangel an Geld, an Führung, an Profil – Das Pariser Institut du monde arabe als chronischer Problemfall.“ In: NZZ vom 5. Mai 2007.
PEUGEOT 205

Text submitted to CC-BY-SA license. Source: Արաբական աշխարհի ինստիտուտ (Փարիզ) by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité