
Լաֆայետ պատկերասրահ, Ֆրանսիական խանութների ցանց, հիմնադրվել է 1893 թվականին։ 2009 թվականին ցանցի շրջանառությունը գերազանցել է 1 միլիարդ եվրոն։ Սեփականատերը Լաֆայետ պատկերասրահ ընկերությունների խումբն է։ Պատկերասրահը գտնվում է Փարիզի 9-րդ թաղամասի Բուլվար Հաուսմանում, Ռուե լա Ֆայետի անկյունում, Փարիզի լա Ֆայետե մետրոյի կայարանի մոտ։
1893 թվականին Թեոֆիլ Բադերը և Ալֆոնս Կանը բացեցին Փարիզի 70 քմ մակերեսով խանութը, Ռու Լա Ֆայեթի անկյունում և Ռուե դե Լա Չաուսե դ'Արտին` վաճառելով նոր մուծված նվերներ։ 1896 թվականին ընկերությունը գնել է ամբողջ շենքը։ 1903 թվականին Ռու-լա Ֆայեթը ձեռք է բերում 38, 40 և 42 համարները Հայլուսլի Բուլվարդում, ինչպես նաև Ռաուս դե Լա Չաուսե դ'Արտինի 15-րդ համարը։
Թեոֆիլ Բադերը ճարտարապետ է նշանակում Ժորժ Չեդանին, որը ղեկավարում է առաջին խոշոր վերանորոգումը, որն ավարտվեց 1907 թվականին։ Ֆերդինանդ Չանուտը, Ջորջ Չեդանի աշակերտը, նախագծեց խանութի 43 մետր բարձր Նեո Բյուզանթին գմբեթը.: Այս խանութի բացման արարողությունը տեղի է ունեցել 1912 թվականի հոկտեմբերին։ 1932 թվականին խանութը վերանորոգվել է արվեստի դեկո ոճով ճարտարապետ Պիեռ Պատուի կողմից։
Թեոֆիլ Բադերը զբաղվում էր հագուստի արտադրությամբ, բացառապես Լաֆայետ պատկերասրահի սեփական պիտակի ներքո։ Նա նաև արտադրել է մատչելի դիզայներական հագուստի տարբերակներ։ Խանութն ընդլայնվում է և իր մեջ ներգրավում տղամարդկանց հագուսի, խաղալիքի,ամանեղենի և կահույքի բաժիններ։ Կազմակերպվում են նաև մի շարք միջոցառումներ ինչպիսին էր օրինակ ֆրանսիացի օդաչու Ջուլի Վեդինների տանիքից վայրէջքը 1919 թվականին։ 1922 թվականին բացվում է արվեստի սրահներ Մաուրիս Դուֆրենի ղեկավարությամբ,որտեղ արտադրում էին կահույք, գործվածք, գորգեր, պաստառներ, խեցեղեն և այլ տնական ապրանքներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խանութը ամբողջովին կատարելագործվել է։ 1950-ական թվականներին անց են կացվել մեծ միջազգային ցուցահանդեսներ, ինչպիսիք են «Իտալական լավագույն արտադրություն» ցուցահանդեսը 1953 թվականին։ 1960-ական թվականներին երիտասարդ դիզայներները սկսեցին իրենց պատրաստի հագուստների արտադրությունը։ 1962-ին հայտնի դարձավ առաջին դիզայներ Լաուրան։ Մի փոքր անց նա հայտնի դարձավ Սոնյա Ռիկել անունով։ 1980-ից 1999 թվականները կազմակերպվում է «Նորաձևության ֆեստիվալ», որպեսզի ընտրեն խանութի դիզայներ։ 1984 թվականին բացվում է դիզայներական բաժին որտեղ ընդգրկված էին Ժան Պոլ Գոտյեի և Թերի Մյուգլերի դիզայներական հավաքածուները։
Չնայած Լաֆայետ պատկերասրահը հիմնված է նորաձևության վրա, բայց ունի շատ այլ ծառայություններ և առաջարկներ։
Լաֆայետ պատկերասրահը առաջարկում է ոչ միայն ֆրանսիական այլ ամբողջ աշխարհի հայտնի ուտեստները։
Տանիքն ունի բար և ռեստորան, որից բացվում է գեղատեսիլ տեսարան և երևում է Փարիզի հուշարձանները, ինչպես նաև Էյֆելյան աշտարակը և Մոնպարպասի աշտարակը։
Owlapps.net - since 2012 - Les chouettes applications du hibou