Մեդիչիի պատկերասրահ Լուվրում


Մեդիչիի պատկերասրահ Լուվրում




Մադիչիի պատկերասրահ, Ֆրանսիայի թագուհի Մարիա Մեդիչիի կյանքը նկարագրող գեղանկարչական կտավների շարք։ Պատվիրված է 1622 թվականին թագուհու կողմից ֆլամանդյան նկարիչ Ռուբենսին՝ Փարիզում գտնվող Լյուքսեմբուրգյան պալատը զարդարելու համար։ 1995 թվականից ցուցադրվում է Լուվրի 2-րդ հարկի 18 համարի դահլիճում գտնվող Ռիշելյեի պատկերասրահում։

Հավաքածուի ստեղծման պատմություն

Հենրի IV-ի այրի և Լյուդովիկոս XIII-ի մայր Մարիա Մեդիչին 1622 թվականին պատվիրեց Ռուբենսին նկարների հավաքածու՝ Լյուքսեմբուրգյան պալատի (այժմ՝ Սենատի շենք) երկրորդ հարկը զարդարելու համար։

Պայմանագիրը ենթադրում էր 24 կենսագրական կտավների ստեղծում, որոնք նկարագրելու էին թագուհի կյանքն ու գործունեությունը։ Բոլոր նկարները պիտի նկարված լինեին վարպետի ձեռքով։ Աշխատանքը պլանավորվում էր ավարտել 1625 թվականի փետրվարին՝ Հենրիետա Մարիայի և Անգլիայի թագավոր Կարլ Ստյուարտի ամուսնության տարեդարձի օրվան ընդառաջ։

Բոլոր նկարների սյուժեն կոնկրետ որոշված էին Մարիա Մեդիչի և նրա խորհրդականների՝ պետական քարտուղար Ռիշելյեի և թագուհու գանձապետ Կլոդ Մոժիի (ֆր.՝ Claude Maugis) հետ։ Միաժամանակ, նկարչին որոշակի ազատություն էր տրված նկարների հերթականության, կազմի ու բաղադրության ընտրության հարցում։

Նկարները պատրաստ էին 1625 թվականին։ 1815 թվականից գտնվում են Լուվրում, նախ Մեծ պատկերասրահում, հետո պալատական պատկերասրահում (1900-1993 թվականներ), որի համամասնությունները բոլորովին նման չէին, տիպիկ ֆրանսիական (նեղ ու երկար, ցածր առաստաղներով) Լյուքսեմբուրգյան պատկերասրահներին, որոնց համար ստեղծվել էին նկարները։

Jusqu’à 50% de réduction sur les produits reconditionnés

Նկարները

Մարիա Մեդիչիի և իր ծնողների դիմանկարները

Պատկերասրահի մուտքը զարդարում են Մարիա Մեդիչիի և նրա ծնողների դիմանկարները։ Ծնողները պատկերված են կես շրջան թեքված, շրջապատում են Մարիայի դիմանկարը։

1565 թվականին Յոհաննա Ավստրիացին, որ Ֆերդինանդ կայսրի աղջիկն էր և Կառլոս V-ի զարմուհին էր, ամուսնացավ Ֆրանչեսկո Մեդիչիի հետ։ Ֆրանչեսկո Մեդիչին պատկերված է Սուրբ Ստեփանոսի անվան խաչով, որը ստեղծվել էիր հոր՝ Կոզիմո I-ի կողմից։

Ծնողների դիմանկարները, ամենայն հավանականությամբ, արտանկարվել են հին նկարներից և տեղադրված են պատկերասրահի մուտքի վրա, այն ինչ թագուհու նկարը տեղադրված է կենտրոնական բուխարու վրա։ Մարիա Մեդիչիի դիմանկարը հանդիսանում է ստեղծագործության միջուկը, նրանով սկսվում և նրանով էլ ավարտվում է նկարչի կողմից նկարագրված թագուհու կյանքի պատմությունը, որը պատկերված է պատկերասրահի կտավների վրա։

Չնայած անվանմանը, այդտեղ Մարիա Մեդիչի պատկերված է առաջին հերթին, ոչ թե որպես պատերազմի աստվածուհի Միներվա, այլ որպես հաղթանակ տոնող միապետ, ինքնավար թագուհի, որ իր գործերով երկրին բերել է խաղաղություն և ծաղկում։ Մարիային թագադրող Կուպիդոնները պատկերված են թիթռնիկի թևերով՝ անմահության նշանով։ Ձեռքին թագուհին պահում է Նիկա (հաղթանակի աստվածուհի) արձանիկը և թագավորական գավազանը։ Այդ նկարի էսքիզը գտնվում է Էրմիտաժում։

Մարիա Մեդիչիի ճակատագիրը

Հավաքածուի առաջին նկարը՝ սարդեր են, որ հյուսում են թագուհու ճակատագրի թելը։ Նկարի խորհրդանշան Մորտայի ձեռքին մկրատի բացակայությունն է և Յունոնան (ամուսնության, ծննդյան, մայրության, կանանց և կնոջ կենսատու ուժի հռոմեական դիցուհի), որն իր ամուսին Յուպիտերի հետ դիտում է այդ տեսարանը։ Ամեն ինչ նկարում հուշում է, թագուհուն բաժին հասնելիք, երջանիկ ու մեծ ապագայի մասին։

Այդ շարքը փակող «Ճշմարտության հաղթանակ» նկարը, մնացած նկարների մեջ շատ նկատելի է։

Ծանոթագրություններ

Արտաքին աղբյուրներ

  • Галерея Медичи на сайте Лувра (выбрать Aile Richelieu, Niveau 2, показать план кнопкой Afficher le plan, выбрать зал № 18)
  • Галерея Медичи на сайте nearyou.ru Archived 2018-06-29 at the Wayback Machine.
  • Панорама галереи Медичи на сайте louvre.historic.ru

Giuseppe Zanotti Luxury Sneakers


Text submitted to CC-BY-SA license. Source: Մեդիչիի պատկերասրահ Լուվրում by Wikipedia (Historical)


Langue des articles




Quelques articles à proximité