Փարիզի դրամահատարան


Փարիզի դրամահատարան




Փարիզի դրամահատարան (ֆր.՝ Monnaie de Paris), պետական արդյունաբերական և առևտրային ձեռնարկություն է՝ ստեղծված Ֆրանսիայի ազգային արժույթի արտադրության համար։ Հիմնադրվելով 864 թվականին, այն հանդիսանում է աշխարհի ամենահին պետական ձեռնարկությունը։

Մինչև 2007 թվականը դրամահատարանը գտնվում էր Էկոնոմիկայի, ֆինանսների և արդյունաբերության նախարարության կազմում։ Փարիզի դրամահատարանը ինքնուրույնություն ձեռք բերեց և իրավաբանական անձի կարգավիճակ ստացավ № 2006—1666 օրենքի հիման վրա։

Փարիզի դրամահատարանը ներկայումս ունի 500 աշխատող, ովքեր աշխատում են երկու շենքերում՝ Hôtel de la Monnaie (աշխատակիցների 55%) և Ժիրոնդում տեղակայված ընկերությունը (աշխատողների 45%)։

Փարիզի դրամահատարանի աշխատանքային կանոնները ներկայացված են Դրամավարկային օրենսգրքի 121-3 Լ. հոդվածում։ Պետության անունից նրան իրավունք է վերապահված Ֆրանսիայի դրամային նշաններ թողարկել։

Այն նաև զբաղվում է առևտրային գործունեությամբ տարբեր ոլորտներում.

  • Հուշադրամների, մետաղադրամների, մեդալների և գերազանցության նշանների արտադրություն և վաճառք
  • Փարիզի դրամահատարանի առևտրային ապրանքանիշի ներքո արվեստի և ոսկերչական իրերի արտադրություն
  • Փարիզի դրամահատարանի թանգարանի կառավարում և դրամահատարանի սպասարկում (մեդալների հատուկ թողարկում և այլ ծառայություններ)
  • Ապօրինի ապրանքանիշերի կեղծարարության դեմ պայքար և երաշխիքով դրամահատարանի առևտրային ապրանքանիշով արտադրանքի թողարկում

Ժիրոնդի դեպարտամենտում է գտնվում ազգային եվրոյի թղթադրամների իսկության ստուգման Ազգային կենտրոնը (CNAC) (Եվրոպական տեխնիկական և գիտական կենտրոն), որը նաև վերլուծում և դասակարգում է ամբողջ Եվրոպայում կեղծ եվրոյի մի մասը։ Այս կենտրոնը խարդախության դեմ պայքարի և կեղծ արժույթի դեմ պայքարի անդամ-պետությունների տեխնիկական համակարգման եվրոպական ծրագրի մի մասն է։

Պատմություն

Փարիզի դրամահատարանը հիմնադրվել է 864 թվականին թագավոր Կառլոս 2-րդ Ճաղատի հրամանով, այն ֆրանսիական ամենահին հաստատություններից մեկն է։ 1358 թվականից ստեղծվել է դրամային համակարգ, որը գոյություն է ունեցել մինչև 1879 թվականը։

Փարիզի դրամահատարանը Ֆինանսների նախարարությանն է միացել վանդեմյերի IV տարվա (1796 թվականի սեպտեմբերի) թիվ 22 և 23 օրենքներով։ 1879 թվականի հուլիսի 31-ի և նոյեմբերի 20-ի օրենքներով որոշվեց, որ մետաղադրամների արտադրությունն իրականացվելու է բացառապես պետության հաշվին։ 1848 թվականի հունիսից մինչև 1876 թվականը Անատոլ Հուլոտը (Anatole Hulot), գլխավոր փորագրիչ Ժան-Ժակ-Բարրեի տեղակալը, ստեղծեց դրամահատարանում ֆրանսիական առաջին փոստային նամականիշերի արտադրության համար նախատեսված արտադրամաս։

1973 թվականին, դրամահատարանի երկրորդ շենքը կառուցվեց Ժիրոնդի դեպարտամենտում, նոր գործարան, որտեղ իրականացվում էին շրջանառության և հավաքորդների համար արտադրվող մետաղադրամների արտադրության բոլոր փուլերը։ 1998 թվականից այս գործարանում արտադրվել է ութ տեսակի եվրոյի մետաղադրամ։ Փարիզի դրամահատարանը շահել է Certification QSE հավաստագրման մրցույթը։

1880 թվականից սկսած դրամահատարանի տարբերանշանը եղել է առատության եղջյուրը։ Նույնիսկ երբեմն մետաղադրամների վրա տնօրենի նշանն է դրվում։ Այսպիսի նշան 1994-2000 թվականներին եղել է մեղու, 2001-2002 թվականներին՝ պայտ, 2003 թվականին դրոշմվում էր սիրտ՝ «L» և «S» տառերով, 2004-2010 թվականներին՝ ֆրանսիական եղջյուր՝ ներսում ալիքներ, և 2011 թվականի հունվարից տարբերանշան դարձավ հնգանկյունը՝ «AG» (Atelier de Gravure), «MP» (Monnaie de Paris et Pessac) 7 «YS» (Yves Sampo) մակագրություններով։

Jusqu’à 50% de réduction sur les produits reconditionnés

Փարիզի դրամահատարան թվերով

2009 թվականին շահույթը կազմել է 126 միլիոն եվրո։ Դրամահատարանը տարեկան արտադրում է շուրջ մեկ միլիարդ մետաղադրամ (հավաքածուների համար արտադրանքը և ոսկերչական իրերը կազմում են շրջանառության 20 տոկոսը).:

Նախագահ և գործադիր տնօրեն

2007 թվականի ապրիլ. Քրիստոֆ Բո (Christophe Beaux)

Ծանոթագրություններ

Տես նաև

  • Փարիզի դրամահատարանի թանգարան
Collection James Bond 007

Արտաքին հղումներ

  • Monnaie de Paris
  • Information sur le CTSE
  • Liste et carte des distributeurs officiels de la Monnaie de Paris

Text submitted to CC-BY-SA license. Source: Փարիզի դրամահատարան by Wikipedia (Historical)


Langue des articles




Quelques articles à proximité