
Էլիզաբեթ (անգլ.՝ Elizabeth), քաղաք Նյու Ջերսիում, որը Յունիոն շրջանի ադմինիստրատիվ կենտրոնն է։ Էլիզաբեթը բնակչության թվով նահանգի չորրորդ ամենախոշոր քաղաքն է։ Այն ունի 126129 բնակիչ։
Էլիզաբեթը հիմնադրվել է 1664 թվականին անգլիացի գաղթականների կողմից և անվանվել է ի պատիվ սըր Ջորջ Քարթերեթի կնոջ։ Նոր գաղութում այն առաջին անգլալեզու բնակավայրն էր և Նյու Ջերսիի առաջին քաղաքամայրը։ Անկախության համար պատերազմի ժամանակ Մանհեթենում և Սթաթեն Այլենդում տեղակայված բրիտանական զորքերը հարձակվել են քաղաքի վրա։
1855 թվականի մարտի 13-ին Էլիզաբեթ սիթին միավորվել է արվարձանի հետ։ Քաղաքում առաջին արդյունաբերական ընկերությունն էր «Զինգեր»-ը, որը արտադրում էր կարի մեքենաներ։ 19-րդ դարի վերջից Էլիզաբեթի նավամատույցում կառուցվել են սուզանավեր։
Owlapps.net - since 2012 - Les chouettes applications du hibou