Փարիզի աստղադիտարան


Փարիզի աստղադիտարան




Փարիզյան աստղադիտարան (ֆր.՝ Observatoire de Paris), աստղադիտարան Փարիզում, Ֆրանսիա։ Հիմնական աստղադիտակի տրամագիծը կազմում է 38 սանտիմետր։ Հիմնվել է 1667 թ. Լյուդովիկոս XIV-ի հրամանով (նորացված շենքը հանդիսավոր բացվել է նրա կողմից 1682 մայիսի 1-ին), հանդիսանում է աշխարհում այսօր գործող աստղադիտարաններից ամենահինը։

Աստղադիտարանի խոշորագույն գործիքն է կրկնակի ֆոտոտեսային ռեֆրակտորը (տեսային ռեֆրակտորի օբյեկտիվի տրամագիծը 83 սմ է, աստղագրաֆինը՝ 63 սմ, երկուսի կիզակետային հեռավորությունն է 17 մետր)։ Գործիքը, որը ստացել է Grand Lunette անվանումը, տեղադրվել է աստղադիտարանի մասնաճյուղում Մյոդոնում 1895 թ.։

Այժմ դիտարկումներ են կատարվում Մյոդոն (կոդը` «005») և Նանսեյ մասնաճյուղերում, իսկ Փարիզում տեղադրված են երեք գործիքներ, որոնք գործարկվել են XIX դարում, այժմ օգտագործվում են այցելուների համար դիտարկումների կազմակերպման ժամանակ։

Հայտնի աշխատակիցները

  • Էժեն Միշել Անտոնիադի
  • Ֆրանսուա Արագո
  • Վենիամին Ժեխովսկի
  • Բրենդոն Կարտեր
  • Ջովանի Կասինի
  • Ժակ Կասինի
  • Ցեզար Ֆրանսուա Կասինի
  • Անդրե Կուդեր
  • Ուրբեն Լե Վերյե
  • Ժակ Ֆիլիպ Մարալդի
  • Պյեր Մեշեն
  • Ժան Պիկար
  • Էդուարդ Ռոշ
  • Ֆրանսուա Տիսսերան
  • Պյեր Ֆատու
  • Կամիլ Ֆլամարիոն
  • Ժան Բերնար Լեոն Ֆուկո
  • Հուգո ֆոն Ցեյպել
Jusqu’à 50% de réduction sur les produits reconditionnés

Տնօրենները

Աստղադիտարանի պաշտոնական ղեկավարի պաշտոնը, «աստղադիտարանի կառավարող տնօրեն», ներդրվել է Լյուդովիկոս XV թագավորի հրամանով (Թագավորական հրաման 1771 թ. նոյեմբերի 12-ի), և փաստորեն պաշտոնապես առաջին մարդը, որ ստանձնել է այս պաշտոնը եղել է Ցեզար Ֆրանսուա Կասինին, այս հայտնի աստղագետների տոհմի երրորդ ներկայացուցիչը։ Նրանից առաջ փաստացի տնօրեններ են եղել նրա հայրն ու պապը, այդ պատճառով ցանկը սկսվում է նրանցից։

  • Ջովանի Կասինի (1671 - 1712)
  • Ժակ Կասինի (1712 - 1756)
  • Ցեզար Ֆրանսուա Կասինի (1756 - 1784)
  • Ժան Դոմենիկ Կասինի (1784 - 1793)
  • Ջոն Պեմի Վիլնյով, տնօրենի պաշտոնակատար (սեպտեմբեր 1793 - 1794)
  • Նիկոլա-Անտուան Նուե, տնօրենի պաշտոնակատար (մոտ 1794 - 1795)
  • Ժոզեֆ Ժերոմ Լալանդ (1795 - 1800)
  • Պյեր Մեշեն (1800 - 1804)
  • Ժան Բատիստ Ժոզեֆ Դալամբր (1804 - 1822)
  • Ալեքսիս Բուվար (1822 - 1843)
  • Ֆրանսուա Արագո (1843 - 1853)
  • Ուրբեն Լե Վերյե (1854 - 1870)
  • Շարլ Էժեն Դելոնե (1870 - 1872)
  • Ուրբեն Լե Վերյե (1873 - 1877)
  • Ամադեյ Մուշե (1878 - 1892)
  • Ֆելիկս Տիսերան (1892 - 1896)
  • Մորիս Լևի (1896 - 1907)
  • Բենիամին Բայո (1908 - 1926)
  • Անրի Դելանդր (1926 - 1929)
  • Էռնեստ Էկլանգոն (1929 - 1944)
  • Անդրե Դանժոն (1945 - 1963)
  • Ժան Ֆրանսուա Դենիս (1963 - 1967)
  • Ժան Դելյե (1967 - 1971)
  • Ռայմոն Միշար (1971 - 1976)
  • Ժակ Բոլտ (1976 - 1981)
  • Պյեր Շարվեն (1981 - 1991)
  • ՄԻշել Կոմբ (1991 - 1999)
  • Պյեր Կուտյուրյե (1999 - 2003)
  • Դանիել Էգրե (2003 - 2011)
  • Կլոդ Կատալա (2011 -)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք
  • Աստղադիտարանի Երկրի պտույտի ծառայությունը

PEUGEOT 205


Text submitted to CC-BY-SA license. Source: Փարիզի աստղադիտարան by Wikipedia (Historical)


Langue des articles




Quelques articles à proximité