Aller au contenu principal

Հենրիխ IV-ի լիցեյ


Հենրիխ IV-ի լիցեյ




Հենրիխ IV-ի լիցեյ (ֆր.՝ Lycée Henri-IV), միջնակարգ ուսումնական հաստատություն Փարիզում։ Ամենահայտնի լիցեյներից մեկը Ֆրանսիայում, առանձնանում է դասավանդման բարձր մակարդակով և բակալավրիատի արդյունքներով։ Լիցեյը տեղակայված է Լատինական թաղամասից ոչ հեռու՝ Սուրբ Ժենևեվա բլրի վրա։

Պատմություն

502 թվականին այժմյան լիցեյի տեղում ֆրանկական արքա Քլոդվիգի և նրա կնոջ՝ Քլոթիլդայի կողմից հիմնադրված է եղել Պետրոսի և Պողոսի աբբայականությունը, որը ենթարկվել է Բենեդիկտյան միաբանությանը։ 512 թվականին աբբայականությունում վերահուղարկավորվել է սբ․ Ժենևեվան։ Նորմանների կողմից աբբայության հաճախակի պղծումներից հետո՝ աբբայականությունը անցավ աշխարհիկ կանոնիկայի։ XII դարում վանքը վերակառուցվել է Սեն Դենիի աբբատ Սուգերուսի կողմից։ Աշխարհիկ կանոնները փոխարինվեցին այսպես կոչված կանոնավոր Սեն–Վիկտորի մարսելյան աբբայության կանոններով։ Սուգերի հավաստմամբ այստեղ հիմնված է եղել գրքեր պատճենահանող արհեստանոց և գրադարան։

1619 թվականին Լյուդովիկոս XIII-ը, աբբայության հրամանատար նշանակեց կարդինալ Ֆրանսուա Լարաշվյուկին։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ կանոնները հեռացված են եղել աբբայությունից, որոնք հռչակված են եղել որպես ազգային սեփականություն։

Չնայած անհանգիստ ժամանակներին՝ հաջողվեց պահպանել եկեղեցու հարուստ գրադարանը, որն ունեցել է 58 000 հատոր գիրք և 2000 հատոր ձեռագիր և համարվել է երրորդ գրադարանը Եվրոպայում՝ Վատիկանի և Բոդլեյան գրադարաններից հետո։ Հենց նույն աբբայականությունը վերափոխվել է ուսումնական հաստատության՝ Պանթեոնի կենտրոնական դպրոց անունով։ Շուտով դպրոցը անվանափոխել են՝ Նապոլեոնի լիցեյ անունով։ Ֆրանսիայի պատմության մեջ այդ լիցեյը դարձավ երկրորդը՝ Լիոնական լիցեյից հետո, որը հիմնադրվել է 1519 թվականին։ Վերափոխության ժամանակ հաստատությունը անվանափոխվել է՝ Պիեռ Կոռնեյլի լիցեյ, իսկ հետո Հենրիխ IV-ի լիցեյ։ Լիցեյը դարձավ բարձր ազնվականության ուսումնական հաստատություն, մասնավորապես այստեղ սովորել է Լուի Ֆիլիպ I-ի որդին։

JBL PARTYBOX ENCORE

Ներկա ժամանակ

Հենրիխ IV-ի անվան լիցեյը կառուցված է քոլեջներից(միջնակարգ դպրոցի 4-ամյա դասընթաց) և հենց լիցեյից (բակալավրիատի 3-ամյա դասընթաց), ինչպես նաև նախադպրոցական դասարաններից՝ որոնք պետք է ընդունվեն այսպես կոչված Մեծ դպրոցներ (Grandes Écoles)։ Այստեղ սովորում է ընդամենը մինչև 2500 աշակերտ։

Շուրջ 600 աշակերտ քոլեջ են այցելում Փարիզի արևելյան թաղամասից։ Իրականում այցելուները հարուստ և պրոֆեսորական ընտանիքներից էին։ Լիցեյը ծնողներին գրավում էր իր բարձր համբավով և Սորբոնի կողքին իր արժանի տեղով; Սակայն այստեց սովորում են աշակերտներ նաև քաղաքի այլ շջաններից։

Ի տարբերություն քոլեջի, լիցեյ ընդունում են բացարձակապես ըստ կարողությունների։ Այդ կերպ լիցեյ ընդունվում են աշակերտներ Փարիզի բոլոր դպրոցներից և արվարձաններից։ Աշակերտների շուրջ 10-12 %-ը անցնում են այսպես կոչված «խնդիրներով» թաղամասից։ Իր խիստ հավաքագրման շնորհիվ լիցեյը ավելի շատ գերազանցիկներ է ունենում քան Փարիզի մյուս դպրոցները։ Նախադպրոցական դասարաններում հավաքագրումը իրականացվում էր նույնպես առաջադիմությամբ։ Քանի որ, Հենրիխ IV-ի անվան լիցեյի նախադպրոցական դասարանները համարվում են լավագույններից մեկը Ֆրանսիայում, ընդունելության փաստաթղթեր են հանձնում աշակերտներ բոլոր երկրներից։ «Մեծ դպրոցներ» ընդունվելու ժամանակ լիցեյի շրջանավարտները ավանդաբար ունենում են բարձր տոկոսներ հաջող հանձնված ընդունելության քննություններից։ Փարիզի սահմաններում Հենրիխ IV-ի լիցեյը ավանդաբար մրցակցում էր նույպես հաջողված Լուի Արև արքայի լիցեյի հետ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Պաշտոնական կայք

PEUGEOT 205


Text submitted to CC-BY-SA license. Source: Հենրիխ IV-ի լիցեյ by Wikipedia (Historical)


Langue des articles



PEUGEOT 104

Quelques articles à proximité