Փարիզի 7-րդ վարչական բաժանում


Փարիզի 7-րդ վարչական բաժանում




{{Տեղեկաքարտ բնակավայր}}

Փարիզի 7-րդ վարչական բաժանում


Վարչական բաժանումը՝ մայրաքաղաք Փարիզի վարչական բաժանումներից մեկն է։ Ֆրանսերեն լեզվով այս բաժանումը հիշատակվում է որպես սեպտիեմ։

Պալաիս Բուրբոն շրջանն ընդգրկում է Փարիզի մի շարք խոշոր և հայտնի տուրիստական վայրեր, ինչպիսիք են Էյֆելյան աշտարակը,Հաշմանդամների տուն- հյուրանոցը(Նապոլեոնի հանգստյան վայրը), Աստվածամոր հրաշագործ կրծքանշանի եկեղեցին և համակենտրոնացված են այնպիսի հայտնի թանգարաններ, ինչպիսիք են Օրսե թանգարանը, Ռոդենի թանգարանը և Բրանլի փողոցի թանգարանը։

Ձախակողմյան հատվածը գտնվում է Սեն գետի ձախ ափին։ Այս կենտրոնական շրջանը , որն ընդգրկում է պատմական բարձրաշխարհիկ Ֆոբուր Սեն Ժերմենը, պարունակում են մի շարք ֆրանսիական ազգային ինստիտուտներ, որոնցից են Ֆրանսիայի Ազգային ժողովը և կառավարության բազմաթիվ նախարարություններ։Այստեղ են գտնվում նաև մի շարք արտասահմանյան Դիվանագիտական ներկայացուցչություններ, նրանցից մի քանիսը տեղակայված են մասնավոր հիանալի առանձնատներում։

17-րդ դարից, երբ այն դարձավ ֆրանսիական բարձր արիստոկրատիայի նստավայրը, այստեղ է բնակվեց ֆրանսիական բարձր դասակարգը։ Ֆրանսիական արիստոկրատիան այնքան նորաձևություն էր հաղորդում շրջանին, որ «լե ֆաբուրգ» արտահայտությունը լինելով այս շրջանի անվանումը մինչև հիմա օգտագործվում է որպես ֆրանսիական ազնվականության խորհրդանիշ։ Փարիզի 7-րդ շրջանը և Նուի Սուղ Սենը միասին կազմում են Փարիզի ամենա ազդեցիկ և հեղինակավոր շրջանը։

Jusqu’à 50% de réduction sur les produits reconditionnés

Պատմություն

17 -րդ դարի ընթացքում ֆրանսիական բարձր ազնվականությունը սկեց տեղափոխվել Մարե՝ Փարիզի այդ ժամանակների ազնվական շրջանը, որտեղ ազնվականները կառուցում էին իրենց քաղաքային առանձնատները, ավելի մաքուր , քիչ բնակեցված Ֆուբուրգ Սեն Ժերմենում։

Ֆրանսիական ազնվականության ամենահին և ամենահեղինակավոր ընտանիքներից մեկն այդտեղ կառուցեց հոյակերտ բնակավայրեր, ինչպիսիք են Մաթիգնոն, Դե Սալմ և Բիռոն հյուրանոցները։

Հեղափոխությունից հետո այս բնակավայրերից մի քանիսն զբաղեցնելով հսկայական դատարկ տարածքներ, մի քանի ընդունարաններ և ունենալով նրբաճաշակ ձևավորում , բռնագրավվեցին և դարձան պետական հաստատություններ։ Ֆրանսիական «Հանրապետության հարստությունը» արտահայտւթյունը գալիս է այդ ժամանակներից։

Վերականգնման ընթացքում , Ֆուբերգը վերականգնեց իր հին փառքը, որպես Փարիզի ամենայուրահատուկ շրջան և երկրի քաղաքական սիրտն էր համարվում․ Ուլտրա կուսակցության տունը։ Կառլ X -ից հետո , շրջանը կորցրեց իր քաղաքական ազդեցության մեծ մասը, բայց մնաց ֆրանսիական բարձր հասարակության սոցիալական կյանքի կենտրոն։

19-րդ դարի ընթացքում այստեղ կազմակերպվեց գրեթե հինգ միջազգային ցուցադրություն(1855,1867,1878,1900) որոնք չափազանց մեծ ազդեցություն ունեցան քաղաքի բնապատկերի վրա։ Էյֆելյան աշտարակը և Օրսեի շենքը կառուցվել են այս ցուցադրության համար (համապատասխանաբար՝ 1889և 1900 թվականներին)։

Աշխարհագրություն

Տարածքի մակերեսը 4․088 քառակուսի կիլոմետր ՝(1․578 քառակուսի մայլ կամ 1․010 ակր)

Ժողովրդագրություն

Տարածաշրջանն ամենախիտ բնակչության թիվն ուներ 1926 թվականին, երբ բնակիչների թիվը հասնում էր 110,684-ի։ Քանի որ ֆրանսիական կառավարման մարմինները մեծապես տեղակայված էին այստեղ, երբեք այս տարածաշրջանն այսքան խիտ բնակչություն չի ունեցել։ 1999թվականին բնակչության թիվը հասնում էր 56,985 -ի, մինչդեռ տարածաշրջանն ապահովում էր 76,212 աշխատատեղ։


Պատկերասրահ

GIUSEPPE ZANOTTI TIFA

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Փարիզի 7-րդ վարչական բաժանում by Wikipedia (Historical)


Langue des articles




Quelques articles à proximité