Հրդեհ Փարիզի Աստվածամոր տաճարում


Հրդեհ Փարիզի Աստվածամոր տաճարում




Հրդեհ Փարիզի Աստվածամոր տաճարում, խոշոր հրդեհ Փարիզի Աստվածամոր տաճարում, որը բռնկվել է 2019 թվականի ապրիլի 15-ին, տեղական ժամանակով 18:50-ին։ Հրդեհի հետևանքով փլուզվել է տաճարի կենտրոնական ծայրաձողը, զգալի վնաս է հասցվել ներքին հարդարանքին, եկեղեցու վերին պատերին ու պատուհաններին։ Նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է վերակառուցել տաճարը, և այդ նպատակով կհայտարարվի համազգային դրամահավաք։

Իրադարձություն

Բոցը ծածկել է տաճարի վերին մասը, այդ թվում երկու զանգակատները և Կենտրոնական աշտարակը։ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն այն նկարագրել է որպես «սարսափելի» հրդեհ։

Սիտե կղզին, որի վրա տեղակայված է Աստվածամոր տաճարը, էվակուացվել է։

Հրդեհի պահին տաճարում նախատեսված էր պատարագ։ Տաճարի ներկայացուցիչն ասել է. «Ողջ կառույցն այրվում է․․․ ոչինչ չի մնա։ Մնում է տեսնել՝ արդյոք կպահպանվի տաճարի պահոցը»։

Jusqu’à 50% de réduction sur les produits reconditionnés

Պատճառ

Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ։ Ենթադրվում է, որ այն կարող է կապված լինել շենքի վերանորոգման աշխատանքների հետ։ Բրոնզե արձանները տաճարից հեռացվել են վերակառուցման նախապատրաստման համար։

Արձագանք

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրդեհի պատճառով հետաձգել է իր ուղերձը քաղաքացիներին, որը նախատեսված էր երկուշաբթի երեկոյան։ Նա գրել է․ «Փարիզի Աստվածամոր տաճարը կրակի մեջ է։ Մի ամբողջ ազգի զգացմունք։ Մտածմունք բոլոր կաթոլիկների և բոլոր ֆրանսիացիների համար։ Բոլոր մեր հայրենակիցների պես ես այս երեկո տխուր եմ՝ տեսնելով, թե ինչպես է այրվում մեր այս մասնիկը»։ Փարիզի քաղաքապետ Իդալգոն մարդկանց խնդրել է հեռու մնալ այդ շրջանից։
  • Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն նամակում գրել է, որ Աստվածամոր տաճարը Ֆրանսիայի և եվրոպական մշակույթի խորհրդանիշն է, իսկ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասն ասել է, որ հրդեհը «հարված է գերմանացիների սրտերին»
  • Եվրոպական խորհուրդի նախագահ Դոնալդ Տուսկը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․ «Փարիզի Աստվածամոր տաճարը ողջ Եվրոպայի Աստվածամոր տաճարն է։ Մենք այսօր բոլորս Փարիզի հետ ենք»։
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է․ «Անսահման տխրություն է իջնում Փարիզի Աստվածամոր տաճարի այժմյան պատկերին նայելիս։ Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները»։
  • Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Այսօր ես մտածում եմ Ֆրանսիայի ժողովրդի և փրկարար ծառայության աշխատակիցների մասին, ովքեր պայքարում են Փարիզի Աստվածամոր տաճարի ահարկու հրդեհի դեմ»։

Հրդեհի հետևանքների նախնական ամփոփում

Ֆրանսիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարեց, որ տաճարի հիմնական կոնստրուկցիաները պահպանվել են, Փարիզի Աստվածամոր տաճարից հասցրել են փրկել Հիսուս Քրիստոսի փշե պսակը, իսկ 13-րդ դարի պատուհանների վարդերը, ամենայն հավանականությամբ, ոչնչացել են։

Ծանոթագրություններ

GIUSEPPE ZANOTTI TIFA

Արտաքին հղումներ

  • Հրդեհի քրոնիկան Meduza.io կայքում
  • «Շենքից ոչինչ չի մնա»,-Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը՝ ականտեսների աչքերով...

Text submitted to CC-BY-SA license. Source: Հրդեհ Փարիզի Աստվածամոր տաճարում by Wikipedia (Historical)


Langue des articles



Powered by Shutterstock

Quelques articles à proximité