Aller au contenu principal

Վալ դե Գրաս եկեղեցի


Վալ դե Գրաս եկեղեցի




Նոտր Դամ դյու Վալ դե Գրաս (ֆր.՝ Église Notre-Dame du Val-de-Grâce, ավելի հաճախ կոչվում է Վալ դե Գրաս), կաթոլիկ եկեղեցի Փարիզի V շրջանում՝ պանթեոնից ոչ հեռու, բարոկկո ճարտարապետության վառ օրինակ է։

Եկեղեցին եղել է Վալ դե Գրաս նախկին աբբայության մաս, որը կառուցվել է 17-րդ դարում՝ Աննա Ավստրիացու կարգադրությամբ։  Շինարարությունը տևել է 1624 թվականից մինչև 1669 թվականը։ Ներկայումս վանական համալիրում տեղակայված են Վալ դե Գրաս հոսպիտալը, ռազմաբժշկական դպրոց և Բանակի բժշկական ծառայության թանգարանը։

Եկեղեցու շինարարությունն սկսվել է Ֆրանսուա Մանսարի կողմից և ավարտվել ճարտարապետներ Ժակ Լեմերսիեի, Պիեռ Լե Մյուեի և Գաբրիել Լե Դյուկի կողմից։ Շենքի կոմպոզիցիայի հիմքում ընկած է գմբեթավոր բազիլիկի ավանդական սխեման։ Ճակատը ձևավորած է երկու մակարդակներով՝ առաջինը կորնթոսյան ոճով քառասյուն նախասրահն է, որի վրա տեղակայված է եռանկյունաձև ճակտոնը, երկրորդը նույնպես զարդարված է սյուներով և ավարտվում է եռանկյունաձև ճակտոնով։ Մակարդակների միջև կապող տարրի դերը կատարում են խոյօղերը։

Եկեղեցու գլխավոր խորանի վրա կառուցված է ամպհովանի մարմարե վեց ոլորված սյուներով։ Խորանի արձաններն ու հարթաքանդակները ստեղծվել են Անգիեի եղբայրների (Միշել և Ֆրանսուա) կողմից։ Գմբեթը զարդարում են Պիեռ Մանյարի կատարած որմնանկարները։ Որմնանկարները պատկերում են Սուրբ Երրորդությունը և եկեղեցու հաղթահանդեսը։ Ընդհանուր առմամբ դրանցում ներկայացված են Հին և Նոր Կտակարանների շուրջ 200 կերպարներ։ Եկեղեցում կան նաև Ֆիլիպ դե Շամպանի վեց նկարներ։

Տաճարը պատկանում է Ֆրանսիայի ռազմական օրդինարիատին և գործում է (պատարագներն անցկացվում են կիրակի օրերին)։ Հոկտեմբերից մինչև հունիս այնտեղ նաև անցկացվում են անվճար երգեհոնային համերգներ։

Ծանթագրություններ

Արտաքին հղումներ

  • «Eglise du Val-de-Grâce»։ École du Val-de-Grâce։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-07-ին։ Վերցված է 2017-11-03 
  • «Сайт, посвящённый церкви» (ֆրանսերեն)։ Վերցված է 2017-11-03 
  • «Eglise Notre-Dame-du-Val-de-Grâce»։ Observatoire du Patrimoine religieux (ֆրանսերեն)։ Վերցված է 2017-11-03 
  • «Hôpital militaire du Val-de-Grâce»։ Structurae (ֆրանսերեն)։ Վերցված է 2017-11-03 

Text submitted to CC-BY-SA license. Source: Վալ դե Գրաս եկեղեցի by Wikipedia (Historical)


Langue des articles




Quelques articles à proximité