Aller au contenu principal

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն


Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն




Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (ֆր.՝ Organisation de coopération et de développement économiques, անգլ.՝ Organisation for Economic Cooperation and Development, OECD), սոցիալ-տնտեսական համագործակցությունը խթանելու նպատակով հիմնված կազմակերպություն է, որի անդամ է 38 պետություն։ Անդամ պետոությունները փորձում են համատեղ լուծում տալ տարբեր սոցիալ-տնտեսական խնդիրների և իրենց արտաքին քաղաքականությունը համապատասխանեցնել այդ գործընթացներին։

Հիմնվել է 1947 թ. որպես մի շարք եվրոպական պետությունների համագործակցության հարթակ և այն ժամանակ կոչվում էր «Տնտեսական համագործակցության եվրոպական կազմակերպություն» (ՏՀԵԿ)։ Այս հարթակնի հիմնական նպատակն էր Երկրորդ աշխարհամարտից հետո Եվրոպայի վերակառուցումը՝ Մարշալ ծրագրի իրականացմամբ։ 1961 թ. այն վերակազմավորվեց և դարձավ ներկայիս ՏՀԶԿ-ն, որի անդամ կարող էին դառնալ նաև ոչ եվրոպական երկրներ։ 2006 թ. հունիսի 1-ից կազմակերպության գլխավոր քարտուղարն է մեքսիկացի Խոսե Անխել Գուրիան։ Նրանից առաջ, 1996 թվականից, գլխավոր քարտուղար էր Դոնալդ Ջոնսթոնը։

Կազմակերպությունը հայտնի է նաև իր հրապարակած վիճակագրական տվյալներով և ցանկերով, ինչպես օրինակ՝ Better Live Index-ը։

Անդամ պետություններ

Արտաքին հղում

  • կազմակերպության կայքը (անգլերեն)

Text submitted to CC-BY-SA license. Source: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité