Aller au contenu principal

Սիտե կղզի


Սիտե կղզի





Սիտե կղզի (ֆր.՝ Île de la Cité), Փարիզի կենտրոնում Սեն գետի երկու բնական կղզիներից մեկն է և քաղաքի հնագույն հատվածը։ Դյու Պալե բուլվարը կղզին բաժանում է համարյա հավասար երկու մասի։ Արևելյան մասը պատկանում է չորրորդ շրջանին, իսկ արևմտյանը` առաջինին։

Սիտե կղզին Սենի երկու ափերին և հարևան Սեն–Լուի կղզուն միանում է 10 կամուրջներով։


Պատմություն

Սիտեն բնակեցված է եղել արդեն հին ժամանակներում. նախ՝ գալլական փարիզիներ ցեղի Լուտեցիա բնակավայրն է եղել , որը Գալիայի` Հռոմեական կայսրությանը միանալուց հետո՝ մ.թ.ա. 52 թվականից, դարձել է հռոմեական բնակավայր։ Չնայած կարևոր առևտրային կետ է եղել, բայց մեծ ազդեցություն չի ունեցել Հռոմեական կայսրությունում։ Երբ 6-րդ դարի սկզբին Քլոդվիգ I-ը Ֆրանկյան թագավորության մայրաքաղաքը տեղափոխել է Փարիզ, Իլ դե լա Սիտեն նորից կարևոր դեր է ստանձնել։ 540-550 թվականներին Մերովինգյան տոհմից Խիլդեբերտ I թագավոր օրոք կառուցվել Փարիզի առաջին քրիստոնեական եկեղեցին՝ Սուրբ Ստեփանոսի բազիլիկը, որի տեղում մի քանի դար անց կառուցվել Փարիզի Աստվածամոր տաճարը։


Text submitted to CC-BY-SA license. Source: Սիտե կղզի by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité