Aller au contenu principal

Մոնպարնաս կայարան


Մոնպարնաս կայարան




Մոնպարնաս կայարան (ֆր.՝ Gare Montparnasse), Փարիզի յոթ գլխավոր երկաթուղային կայարաններից մեկը։ Կայարանը գտնվում է Փարիզի 15-րդ շրջանում, Մոնպարնաս թաղամասում։ Կայարանը ընդունում և ճանապարհում է միջքաղաքային TGV գնացքներ Ֆրանսիայի արևմտյան և հարավարևմտյան ուղղություններով, այդ թվում նաև Տուրի, Բորդոի, Նանտի և Ռենի ուղղությամբ։ Բացի այդ այն սպասարկում է նաև արվարձանային և մերձավոր ուղեգծերը (Transilien Paris - Montparnasse

Կայարանի մոտ է գտնվում Փարիզի մետրոպոլիտենի կայարան, որը կապված է կայարանի հետ շարժական ճանապարհով։

Մոնպառնաս կայարանի վթար

1895 թվականի հոկտեմբերի 22-ին Մոնպարնաս կայարանում տեղի ունեցավ վթար, երբ մարդատար գնացքի շոգեքարշը չկարողանալով արգելակել, ճեղքել էր երկաթուղային կայարանի պատը և ընկել փողոց։ Ամենատպավորիչ և հայտնի տրանսպորտային վթարներից մեկն է համարվում։

JBL PARTYBOX ENCORE

Տես նաև

  • TGV
  • Լիոնյան կայարան
  • Հյուսիսային կայարան
  • Արևելյան կայարան
  • Աուստերլից կայարան

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ


Turnbull & Asser


Text submitted to CC-BY-SA license. Source: Մոնպարնաս կայարան by Wikipedia (Historical)


Langue des articles




Quelques articles à proximité