Շայո պալատ


Շայո պալատ




Շայո պալատ (ֆր.՝ Palais de Chaillot), կառուցվել է ըստ Լ. Բուալոյի, Ժ. Կառլուի և Լ. Ազեմի նախագծի, Տրոկադերոյի պալատի տեղում, 1937 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի համար։ Շայո պալատում տեղավորվել են մի քանի թանգարան` Մարդու թանգարանը, Նավատորմի թանգարանը և Ճարտարապետության թանգարանը։ 1948 թվականին Շայո պալատում է անցկացվել ՄԱԿ-ի երրորդ գլխավոր ասամբլեան և 1951 թվականին` վեցերորդ Գլխավոր ասամբլեան։ Այստեղ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ Շայո պալատը եղել է նաև ՆԱՏՕ-յի առաջին գլխամասային գրասենյակը։

Ճարտարապետություն

Շայո պալատը գտնվում է Փարիզի 16-րդ թաղամասում, Էյֆելյան աշտարակի դիմաց (Սեն գետի հակառակ ափին) և իրենից ներկայացնում է երկու հսկայական տաղավար։ Տաղավարների միջև գտնվող հրապարակից բացվում է Էյֆելյան աշտարակի լավագույն տեսարանը։ Այստեղից է սկսվում նաև Տրոկադերո զբոսայգու համալիրը` աստիճաններով և Փարիզի ամենամեծ շատրվաններով։

Տաղավարների ճակտոնների վրա փորագրված են բանաստեղծ Պոլ Վալերիի տողերը.

  • Մարդու թանգարանի կողաշենքին փորագրված է.
  • Նավատորմի թանգարանի կողաշենքին փորագրված է.
Jusqu’à 50% de réduction sur les produits reconditionnés

Տրոկադերո պալատ

Տրոկադերո պալատը կառուցվել է 1878 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ։ Այն 706 մ երկարությամբ երկու կողաշենքերով և երկու աշտարակներով ընդարձակ շենք էր, որը կառուցվել է նոր մավրիտանյան ոճով` բյուզանդական ճարտարապետության տարրերով։ Պալատում եղել է համերգասրահ, որտեղ երգեհոն է տեղավորվել, որը հետագայում տեղափոխվել է Լիոն և այրվել հրդեհում։ Շենքի ճակատային մասը զարդարված է եղել «իշխանության 22 արձաններով», որոնք պատկերել են այդ ժամանակվա առավել ազդեցիկ երկրները։ Տրոկադերո պալատում հաճախ կազմակերպվել են նիստեր ու խորհրդաժողովներ։ Շինությունը կանգուն է մնացել մինչև 1937 թվականը, երբ որոշվել է դրա փոխարեն կառուցել Շայո պալատը։

Շայո պալատն արվեստում

Շայո պալատում նկարահանվել են մի շարք ֆիլմեր, այդ թվում` Սիկո (2007), 28 շաբաթ անց (2007), Պիկ ժամ 3 (2007), Ֆրանսիական համբույր (1995), Չորս հարյուր հարված (1959) և այլն։

Տրոկադերո պալատը ներկայացված է Էմիլ Զոլայի «Սիրո կայարան» ստեղծագործության մեջ և Մարսել Պրուստի Կորսված ժամանակի փնտրտուքներում վեպի երկրորդ հատորում։ Տրոկադերո ամրոցը հիշատակվել է նաև Հերբերտ Ուելսի «Ազատագրված աշխարհ» (1913) ֆանտաստիկ վեպում, չնայած գործողությունների կատարման ենթադրվող ժամանակաշրջանում (1959) այն արդեն գոյություն չուներ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պալատի պատմություն(ֆր.)
GIUSEPPE ZANOTTI TIFA

Text submitted to CC-BY-SA license. Source: Շայո պալատ by Wikipedia (Historical)


Langue des articles



Powered by Shutterstock

Quelques articles à proximité