Փարիզի 8-րդ շրջան


Փարիզի 8-րդ շրջան




{{Տեղեկաքարտ բնակավայր}}

Փարիզի 8-րդ շրջան (ֆր.՝ Arrondissement de l'Élysée), Փարիզի շրջան, որ առաջացել է Ֆրանսիայի մայրաքաղաքի՝ 19-րդ դարի կեսերին արևմտյան ուղղությամբ սահմաններն ընդարձակելու արդյունքում։ Այս շրջանում ապրում են գերազանցապես հարուստ քաղաքացիները։

Աշխարհագրական դիրք

8-րդ շրջանը գտնվում է Սենայի աջ ափին։ Արևելքում այն սահմանակից է 1-ին, 2-րդ և 9-րդ շրջաններին, արևմուտքում՝ 16-րդ շրջանին, հյուսիսային և հյուսիսարևմտյան հատվածներում՝ 17-րդ շրջանին։ Գետի հակառակ ափին Փարիզի 7-րդ շրջանն է։

Jusqu’à 50% de réduction sur les produits reconditionnés

Թաղամասեր

№ 29-32 թաղամասեր․

  • Շանզ Էլիզե (Quartier des Champs-Élysées)
  • Ֆոբուր դյու Ռուլ (Quartier du Faubourg du Roule)
  • Մադլեն (Quartier de la Madeleine)
  • Եվրոպական (Quartier de l’Europe)

Բնակչություն

Շրջանի մակերեսը 388 հա է։ 2005 թվականին 8-րդ շրջանում ապրում էր 39,200 մարդ, երբ բնակչության խտությունը կազմում էր 10,103 մարդ/կմ²։

Կառավարման մարմիններ

Ինչպես 7-րդ, այնպես էլ 8-րդ շրջանը համարվում է քաղաքի կենտրոնը։ Այստեղ են գտնվում Ելիսեյան պալատը՝ Ֆրանսիայի նախագահի նստավայրը, ներքին գործերի նախարարությունը։ 2002 թվականից այստեղ է տեղակայվել Ժողովրդական շարժման միությունը։ Շրջանի ղեկավարը 1977-2014 թվականներին եղել է այս կուսակցության անդամ Ֆրանսուա Լյոբելը (ֆր.՝ François Lebel)։ 2014 թվականի ապրիլին նրան փոխարինել է Հանրապետական կուսակցության անդամ Ժաննա դ'Օստերը (ֆր.՝ Jeanne d'Hauteserre

  • Թաղապետարանի հասցե․
Hôtel Cail, 3, Rue de Lisbonne
75008 Paris
  • Հեռախոս՝ 01 7 44 90 75 08

Տեսարժան վայրեր

  • Հաղթական կամար
  • Լուքսորի կոթող
  • Մեծ պալատ
  • Փոքր պալատ
  • Ելիսեյան պալատ
  • Մադլեն եկեղեցի
  • Մոնսո այգի
  • Ժակմար Անդրե թանգարան
  • Մեկ Երկու Երկու

Հրապարակներ, փողոցներ, կամուրջներ

  • Ելիսեյան դաշտեր
  • Ալեքսանդր III-ի կամուրջ
  • Մոնտեն պողոտա
  • Օսման բուլվար
  • Կոնկորդի հրապարակ
  • Մալզերբ բուլվար
  • Մադլեն հրապարակ
PEUGEOT 205

Տրանսպորտ

Փարիզի 8-րդ շրջանում է գտնվում Սեն Լազար երկաթուղային կայարանը, որտեղից ուղևերվում են հիմնականում մոտակա վայրերի գնացքները։

  • Մետրո - 1-ին, 2-րդ, 3-րդ, 8-րդ, 9-րդ, 12-րդ և 13-րդ գծեր
  • RER - A գիծ, Charles de Gaulle — Étoile կայարան

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Թաղապետարանի պաշտոնական կայք Archived 2017-07-22 at the Wayback Machine.
  • «Portrait d'arrondissement. 8e arrondissement»։ APUR։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-11-ին։ Վերցված է 2017-11-09 

Text submitted to CC-BY-SA license. Source: Փարիզի 8-րդ շրջան by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité