Aller au contenu principal

Փարիզի 2-րդ շրջան


Փարիզի 2-րդ շրջան




Փարիզի 2-րդ շրջան (ֆր.՝ Arrondissement de la Bourse), Ֆրասիայի մայրաքաղաք Փարիզի վարչական շրջաններից մեկը։ Փարիզի 2-րդ շրջանը ամենափոքր վարչական շրջանն է և զբաղեցնում է 99 հա մակերես։

Պատմություն

2-րդ շրջանը ձևավորվել է 15-րդ և 16-րդ դարերում քաղաքի հյուսիսային սահմանների ընդլայնման արդյունքում, սակայն առաջին շենքերը կառուցվել են 14-րդ դարում։ Այդ ժամանակ Շառլ V-ի պատվերով կառուցված քաղաքի պարիսպը հասնում էր այսօրվա Ռյու Դաբոկիր։ Լյուդովիկոս XIII-ի օրոք շրջանը հասնում էր ներկայիս սահմանին, որտեղ այսօր տարածվում են «մեծ բուլվարները»։ Շրջանի սահմանները վերջնականապես որոշվել են 1860 թվականին։

JBL PARTYBOX ENCORE

Աշխարհագրական դիրք

Փարիզի 2-րդ շրջանը տեղակայված է Սեն գետի աջ ափին։ Հյուսիսում այն սահմանակից է 9-րդ և 10-րդ, հարավում՝ 1-ին, արևելքում՝ 3-րդին և արևմուտքում՝ 8-րդ շրջաններին։

Բնակչություն

1999 թվականի մարդահամարի համաձայն, 2-րդ շրջանում բնակիչների թիվը 19.585 մարդ էր, բնակչության խտությունը 19,783 մարդ/կմ² էր։ Սա նշանակում է, որ այստեղ ապրում էր Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակչության մոտավորապես 0,9%-ը։

Կառավարման մարմիններ

2014 թվականի ապրիլին Կանաչների ներկայացուցիչ Ժակ Բուտոն երրորդ անգամ ընտրվել է քաղաքապետ (Jacques Boutault).

Քաղաքապետարանի հասցեն՝

8, Rue de la Banque

75002 Փարիզ

  • Հեռախոս՝ +33 (0) 1 53 29 75 02

Վարչական բաժանում

2-րդ շրջանը ներառում է հետևյալ թաղամասերը (5-8).

  • Quartier Gaillon
  • Quartier Vivienne
  • Quartier du Mail
  • Quartier de Bonne-Nouvelle.
PEUGEOT 205

Տեսարժան վայրեր

  • Բրոնյարի պալատ (Փարիզի բորսային պալատ)
  • Ֆրանսիայի ազգային գրադարան
  • Կոմիկ օպերա
  • Նոտր Դամ դը Վիկտուար բազիլիկ
  • «Գրան Ռեքս»
  • Կոլբեր պատկերասրահ
  • Վիվիեն պատկերասրահ

Փողոցներ, հրապարակներ

  • Ավենյու դը օպերա
  • Բոն Նուվել բուլվար
  • Պուասսոներ բուլվար
  • Կապուցինոկ բուլվար
  • Սեն Դենի բուլվար
  • Մոնմարտր բուլվար
  • Սևաստոպոլյան բուլվար
  • Սեպտեմբերի 4 փողոց
  • Հաղթանակի հրապարակ
  • Օպերայի հրապարակ

Տրանսպորտ

Մետրո՝ գծեր 3, 4, 8 և 9։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • 2-րդ շրջանի պաշտոնական կայք Archived 2019-10-09 at the Wayback Machine.
  • «Portrait d'arrondissement. 2e arrondissement»։ APUR։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-09-ին։ Վերցված է 2017-11-09 

Text submitted to CC-BY-SA license. Source: Փարիզի 2-րդ շրջան by Wikipedia (Historical)


Langue des articles




Quelques articles à proximité