Aller au contenu principal

Վանդոմի սյուն


Վանդոմի սյուն




Վանդոմի սյուն (ֆր.՝ la colonne Vendôme), Մեծ բանակի «հաղթանակի սյուն» (նախին անվանումն է) Փարիզի 1-ին շրջանում՝ Վանդոմի հրապարակում։ Կանգնեցվել է Նապոլեոն I-ի՝ 1806 թվականի հունվարի 1-ի հրամանագրով՝ ի հիշատակ 1805 թվականին Երրորդ կոալիցիայի պատերազմում տարած հաղթանակի։ Սյունը կառուցվել է 1806 թվականի օգոստոսի 25-ից 1810 թվականի օգոստոսի 15-ը։

Վանդոմի սյունը կառուցվել է Հռոմի Տրայանոսի սյան նմանությամբ։ Այն իբր պատրաստվել է հարյուրավոր թնդանոթներից, որոնք Մեծ բանակը առգրավել էր իր հակառակորդներից՝ ռուսներից ու ավստրիացիներից։ Իրականում այն կառուցվել է քարից ու պատվել բրոնզե բարձրաքանդակներով։ Դա երևում է ջարդված սյան լուսանկարներից։ Սյան բարձրությունը 44,3 մ է, շրջագիծը՝ 3,6 մ։ Սյունը գալարաձև է․ կառուցված է 280 մ երկարությամբ ժապավենից, որի բրոնզե շապիկին 425 բարձրաքանդակ է արված։ Բարձրաքանդակներում, որոնց հեղինակը Լապերն է, պատկերված են 1805 թվականի պատերազմի դրվագներ։ Սյան գագաթին բաց սրահ է, որի կենտրոնում խոյանում է Նապոլեոնի արձանը, որը սյան պատմություններում արդեն երրորդն է։ Արձանի հեղինակը Օգյուստ Դյումոնն է։ Նապոլեոնը հին հռոմեական կայսրի կերպարանքով է, որ հագել է կարճ անձրևանոց և ունի փառքի պարագաներ՝ սուր, հաղթանակի թևավոր աստված և կայսերական դափնեպսակ։

Պատմություն

Աուստերլիցի ճակատամարտից հետո առգրավված ռուսական ու ավստրիական թնդանոթներից ձուլված սյունը Տրայանոսի սյան նմանությամբ Նապոլեոնի ցանկությամբ կանգնեցվել է քանդակագործ Ֆրանսուա Ժիրարդոնի հեղինակած Լյուդովիկոս XIV-ի արձանի տեղում, որն անդտեղ եղել է ուղիղ հարյուր տարի՝ 1692 թվականի օգոստոսի 12-ից մինչև 1792 թվականի օգոստոսի 12-ը։ Հուշաձանի կառուցումն արժեցել է 2 միլիոն ֆրանկ։

Դաշնակիցների կողմից 1814 թվականին Փարիզը գրավելուց հետո Նապոլեոնի առաջին քանդակը հանվել է և փոխարինվել Բուրբոնների՝ սպիտակ ջրաշուշաններով դրոշով։ 1818 թվականին արձանը ձուլել են՝ դրանից պատրաստելով Հենրի IV-ի արձանը և այն տեղադրելով Նոր կամրջին։

1833 թվականին Հուլիսյան հեղափոխությունից հետո Լուի Ֆիլիպ I-ը հրամայել է պատրաստել Նապոլեոնի նոր արձանը և այն տեղադրել սյան վրա։ Քանդակը պատրաստել է Էմիլ Սյորեն։ Այնտեղ Նապոլեոնը պատկերված է իր նշանավոր երկծալ գլխարկով, սյուրտուկով, իսկ աջ ձեռքին հեռադիտակ է։ 1863 թվականին Նապոլեոն III-ը, վախենալով այն բանից, որ թանկարժեք արձանը կարող է տուժել վատ եղանակից, հրամայել է հանել այն և տեղադրել Հաշմանդամների տանը՝ Նապոլեոն I-ի դամբարանին մոտ, իսկ սյան համար պատվիրել է արձանի կրկնօրինակը։

Վանդոմի սյունը՝ Նապոլեոն I-ի վերականգնված արձանով, մի կողմից դարձել է բոնապարտականների խորհրդանիշը, մյուս կողմից Նապոլեոնի հակառակորդների քննադատության թիրախ է դարձել։ Այսպես, Հայնրիխ Հայնեն արձանը համարել է միլիտարիզմի փառաբանում։ Ֆրանսիացի նշանավոր բանաստեղծներ Օգյուստ Բարբիեն և Ալֆոնս դը Լամարթինը նունյպես արտահայտել են իրենց դժգոհությունը։ Սյունը քանդել են պահանջել փիլիսոփա Օգյուստ Կոնտը, հրապարակախոսներ Պ․ Լանժալեն և Պ․ Կորիեն։

Փարիզի կոմունայի ժամանակաշրջան

Ամենադրամատիկ իրադարձությունները՝ կապված սյան հետ, տեղի են ունեցել 1871 թվականին՝ Փարիզի կոմունայի օրերին։ Նկարիչ Գյուստավ Կուրբեն դեռևս 1870 թվականի սեպտեմբերին Երկրորդ կայսրության անկման օրերից արտահայտվել է սյունը քանդելու օգտին, քանի որ այն թողել է «խաղաղ այգում արյունոտ գետակի տպավորություն»։ Նա առաջարկել է այն տեղադրել Հաշմանդամների տան էսպլանադայի ազատ վայր, ուր հիմնականում այցելում էին զինվորականներ։ Կոմունայի ժամանակ Կուրբեն դարձել է մշակույթի կոմիսար և մոտ է եղել իր մտադրության իրագործմանը, սակայն Փարիզի հասարակական կարծիքը պահանջել է սյան ամբողջական վերացում։

1871 թվականի ապրիլի 12-ին Ֆ․ Լիայի առաջարկով Կոմունան որոշում է ընդունել․

«Հաշվի առնելով, որ Վանդոմի հրապարակի կայսրական սյունը կոպիտ ուժի ու կեղծ փառքի խորհրդանիշ է դարձել, որը փառաբանում է միլիտարիզմը, ժխտում է միջազգային իրավունքը և հանդիսանում է Ֆրանսիայի Հանրապետության երեք մեծ սկզբունքներից մեկի՝ եղբայրության գաղափարի աղավաղում՝ Փարիզի կոմունան որոշում է․ հոդված առաջին․ Վանդոմի հրապարակի սյունը պետք է քանդվի»։

1871 թվականի մայիսի 18-ին հսկայական բազմության ներկայությամբ սյունը տապալվել է գետնին։

Կոմունայի պարտությունից հետո նոր կառավարությունը վերականգնել է սյունը, հերթական անգամ կանգնեցրել է Նապոլեոն I-ի արձանը և Կուրբեին պարտադրել է վճարել ծախսերը։ Նկարչի ունեցվածքը բռնագրավվել ու վաճառվել է, բայց բանտից դուրս գալուց հետո էլ նա դեռ պարտավոր էր ամեն տարի վճարել 10,000 ֆրանկ։ Յոթ տարի անց Կուրբեն մահացել է աղքատության մեջ։

JBL PARTYBOX ENCORE

Ինչպես այցելել

  • Մետրոյի 3-րդ, 7-րդ, 8-րդ գծեր, Opéra կայարան

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Ադոլֆ Պլյուշար, Հանրագիտարանային բառապաշար, հատոր 8. — Ա․ Պլյուշարի հրատարակչություն, С.-П., 1837 — էջ. 234 (Վանդոմի սյուն)

Արտաքին հղումներ

  • Սյան պատմություն(ֆր.)
Collection James Bond 007

Text submitted to CC-BY-SA license. Source: Վանդոմի սյուն by Wikipedia (Historical)


Langue des articles



PEUGEOT 104

Quelques articles à proximité