Ստենլի թատրոն


Ստենլի թատրոն


Ստենլի թատրոն (անգլ.՝ Stanley Theater), Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Ջերսի նահանգի Ջերսի Սիթի քաղաքում գտնվող թատրոն, որը կառուցվել է 1927 թվականի վերջին ու 1928 թվականի սկզբին։

ԱՄՆ-ի ազգային պատմական և ճարատարապետական հուշարձան է, Նյու Ջերսի նահանգի մշակութային ժառանգություն։

Սրահը կարող է տեղավորել ավելի քան 4000 մարդու: Ներկայումս, ըստ սեփականատիրոջ տվյալների, թատրոնի հաճախելիությունը գերազանցում է տարեկան 250,000 մարդ։

Պատմություն

Թատրոնն ի սկզբանե համարվել է Միացյալ Նահանգներում երբևէ կառուցված ամենամեծ կինոթատրոններից մեկը:

Թատրոնում հանդես են եկել շատ հայտնի դերասաններ, ինչպիսիք են Քեբ Կելոուեյը, Փերլ Բեյլին և նրա եղբայրը՝ Բիլ Բեյլին, Դյուպրի Բոլթոնը, Դյուկ Էլինգթոնը և այլոք: Թատրոնի պատերի ներսում է սկսվել շատ տեղացի ջազ երաժիշտների կարիերան, որոնք հետագայում հայտնի են դարձել ամբողջ Միացյալ Նահանգներում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, բազմաթիվ այլ թատրոնների նման, օգտագործվել է տարբեր կազմակերպություննների նախաձեռնած արշավների համար, որոնք ուղղված էին արտասահմանում ԱՄՆ զորքերի աջակցմանը:

1978 թվականին փակվել է վթարային վիճակի պատճառով:

1983 թվականին 18 միլիոն դոլարով գնվել է Եհովայի վկաների կողմից:

Եհովայի վկաների ավելի քան 5,500 կամավորներ վերանորոգել են շենքը 9 ամսվա ընթացքում և 1985 թվականից ի վեր այն օգտագործվել է նրանց կողմից որպես գլխավոր սրահ (աստվածաշնչային խոշոր սեմինարների անցկացման վայր)։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Театр Стэнли (Нью-Джерси, США) восстановлен Свидетелями Иеговы (видео на английском).

Ստենլի թատրոն


Langue des articles



Quelques articles à proximité