Ֆրանսիական հուշարձանների թանգարան


Ֆրանսիական հուշարձանների թանգարան




Ֆրանսիական հուշարձանների թանգարան (ֆր.՝ Musée des monuments français), Փարիզի նախկին թանգարան, հիմնադրվել է պատմաբան-միջնագետ Ալեքսանդր Լենուարի կողմից 1795 թվականին և դարձել է ֆրանսիական երկրորդ ազգային թանգարանը Լուվրից հետո (1793)։ Թանգարանը կարևոր դեր է խաղացել ֆրանսիացիների հասարակական վերաբերմունքի փոփոխության մեջ՝ վերաբացահայտված և բարձր գնահատված մշակութային ժառանգության հուշարձանների նկատմամբ։ 1816 թվականին փակվել է թագավորական հրամանով, թանգարանային նմուշներն այժմ պահվում են Ֆրանսիայի տարբեր վայրերում (մասնավորապես՝ Լուվրում) և արտասահմանում։

Ֆրանսիական հուշարձանների թանգարանի փակումից 200 տարի անց Լուվրը, միջնադարյան արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ, անհետացած թանգարանին նվիրեց «Հեղափոխական թանգարան։ Ալեքսանդր Լենուարի ֆրանսիական հուշարձանների թանգարան» (2016 թվականի ապրիլ-հուլիս)։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Le musée des Monuments français d’Alexandre Lenoir, histoire et collections // (Ֆրանսերեն) (ֆր.)
  • Charlotte Denoël, Le Musée des Monuments français d’Alexandre Lenoir // Réunion des musées nationaux-Grand Palais (ֆր.)

Text submitted to CC-BY-SA license. Source: Ֆրանսիական հուշարձանների թանգարան by Wikipedia (Historical)


Langue des articles




Quelques articles à proximité