Թբիլիսիի հեռուստաաշտարակ


Թբիլիսիի հեռուստաաշտարակ


Թբիլիսիի հեռուստաաշտարակ (վրացերեն՝ თბილისის ტელეანძა), օգտագործվում է բջջային կապի, հեռուստատեսության և ռադիոյի նպատակներով։ Գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։

Նկարագրություն

Աշտարակը կառուցվել է 1972 թվականին, փոխարինելով հին հեռուստաաշտարակին։ Պատկանում է 1955 թվականին ստեղծված Վրացական հեռուստակենտրոնին։ Առանձին կանգնած բնական բարձր շինություն է՝ տեղակայված Մթածմինդա բարձրության վրա։ Լեռան մակերևույթից բարձր է 274,5 մետր։ Ծովի մակերևույթից 719,2 մետր բարձրության վրա։ Այժմ այն գտնվում է վրացական «Մթածմինդա» այգում։

Հրդեհ

1994 թվականի հոկտեմբեր ամսին, 100 մետր բարձրություն ունեցող շենքում հրդեհ է բռնկվում։ Այն ավարտեց միայն այն ժամանակ, երբ շինության բոլոր մալուխները այրվեցին, որոնցով ազդակը հաղորդում էր հաղորդող սարքավորումից անտենա։ Արդյունքում, աշտարակում հեռարդարձվող հաղորդումները դադարեցվեցին մեկ օրով, սակայն ամեն ինչ հաջող ավարտվեց, քանի որ հաղորդող սարքավորումները չէին վնասվել։

Արտաքին հղումներ

  • Թբիլիսիի հեռուստաաշտարակում ևս հրդեհ է տեղի ունեցել Archived 2008-10-20 at the Wayback Machine.
  • Information and pictures from Radiomap.eu

Թբիլիսիի հեռուստաաշտարակ


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé