Համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի հուշարձան


Համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի հուշարձան


Համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի հուշարձան (անգլ.՝ To the Struggle Against World Terrorism, հայտնի է նաև որպես Վշտի արցունք, Արցունքի կաթիլի հուշարձան), 100 ֆուտ բարձրությամբ Զուրաբ Ծերեթելիի ստեղծած հուշարձանը, որը Ռուսաստանի կառավարության պաշտոնական նվերն է ԱՄՆ-ին՝ ի հիշատակ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների և 1993 թվականին առևտրի համաշխարհային կենտրոնի ահաբեկչության զոհերի։ Հուշարձանը գտնվում է Նյու Ջերսի նահանգի Բեյոն քաղաքի ռազմական օվկիանոսային տերմինալում։ Հուշարձանի հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2005 թվականի սեպտեմբերի 16-ին, որին մասնակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, բացումը՝ 2006 թվականի սեպտեմբերի 11-ին, որին ներկա է գտնվել ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը։

Նկարագրություն

Հուշարձանը կազմված է 100 ֆուտ բարձրության բրոնզածածկ աշտարակից, որը մեջտեղից ճեղքված է, և այդ ճեղքում կախված է 12 մետր բարձրությամբ նիկելե արցունքի մի մեծ կաթիլ։ Հուշարձանի պատվանդանի 11 կողմերին փակցված են գրանիտե հուշատախտակներ, որոնց վրա գրված են Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության և 1993 թվականի առևտրի համաշխարհային կենտրոնի ահաբեկչության ժամանակ զոհվածների անունները։ Սակայն, ինչպես Սեպտեմբերի 11-ին նվիրված այլ հուշարձաններում, այստեղ նույնպես հիշատակվածների տվյալները հին են, և նշված է միայն 40 մարդու անուն։

Ծերեթելին չի նշել հուշարձանի արժեքը, միայն ասել է, որ վճարել է աշխատանքների և նյութերի համար։ Հուշարձանը դիտարկող իրավաբանն այն գնահատել է 12 միլիոն դոլար։ Ծերեթելին նշել է, որ քանդակի համար մետաղները բերվել են Ռուսաստանի Ձերժինսկ քաղաքի ինքնաթիռներ արտադրող ռազմական գործարանից։

Սկզբում հուշարձանը տվել են Նյու Ջերսիի տեղական կառավարությանը, որը մերժել է այն։ Այնուհետև հուշարձանը տեղափոխվել է ներկայիս վայր՝ Նյու Ջերսիի Բեյոն քաղաք։ 2010 թվականի օգոստոսին Նյու Յորքի և Նյու Ջերսիի նավահանգստի ղեկավարությունը հայտարարել է, որ այդ վայրում կոնտեյներային հաստատություն կառուցելու ծրագիր ունի, և ամենայն հավանականությամբ, հուշարձանը պետք է տեղափոխվի։ Ինչևէ, նավահանգստի ղեկավարությունը, չի հաստատել այս ծրագիրը։ Բեյոն քաղաքից տաքսու մի վարորդ՝ Ռոբերտ "Captain Bob" Տերցին, հուշարձանի տեղահանման կանխման առցանց խնդրագիր է սկսել։

Հուշարձանի մասին կան տարբեր արձագանքներ։ Foreign Policy ամսագիրն այն ներառել է աշխարհի ամենատգեղ հուշարձանների ցանկում, մինչդեռ The New Yorker ամսագիրը նշում է, որ հուշարձանը հեռվից դիտելիս կարծես չոր թխվածք լինի։ Ըստ հասարակական արձագանքների՝ հուշարձանը տպավորիչ է։

2011 թվականի սեպտեմբերին հուշարձանին կից տեղադրվել է առևտրի համաշխարհային կենտրոնից բերված 1.2 մետր բարձրությամբ պողպատե տարր։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • WebSite for the The Teardrop Memorial — Info & Facts
  • PDF Brochure for The Teardrop Memorial — Info & Facts
  • Press Release: Teardrop Memorial to be placed at the Peninsula at Bayonne Harbor at the Wayback Machine (archived March 13, 2012)
  • Bayonne Local Redevelopment Authority - Monument “To the Struggle Against World Terrorism” at the Wayback Machine (archived January 14, 2012)

Համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի հուշարձան


Langue des articles



Quelques articles à proximité